Կրկնակի ահաբեկչական գործողություն Հոմսում. 27 մարդ զոհվել է, 75-ը՝ վիրավոր
International newsՍիրիայի Հոմս քաղաքում կրկնակի ահաբեկչական հարձակման զոհ է դարձել 27 մարդ, 76-ը վիրավոր է: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
Ահաբեկիչները սկզբում պայթեցրել են դպրոցի մոտակայքում կանգնած մեքենան այն պահին, երբ դպրոցական հաստատությունից աշակերտներ էին դուրս գալիս: Մի քանի րոպե անց մահապարտ ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել է մեկ այլ դպրոցի մոտակայքում:
Հայտնի է, որ զոհվածների և տուժածների մեծ մասը տարրական դասարանների աշակերտներ են:
Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում: