Yerevan, 04.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հենրիխ Մխիթարյանի «տրանսֆերային սագան» շարունակվում է

Sport

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցը շարունակում է մնալ ամառային տրանսֆերային պատուհանի ամենաքննարկված հարցերից մեկը ֆուտբոլային աշխարհում: Հենրիխի հնարավոր տեղափոխությունների մասին գրեթե ամեն օր իրենց առաջին էջերում գրում են միջազգային ամենահեղինակավոր պարբերականները և լրատվական միջոցները: Հունիսի 23-ին միջազգային մամուլը ողողվեց տեղեկատվությամբ, ըստ որի bleacherreport-ը՝ հղում անելով  «Daily Mirror»-ին, հայտնում է, որ Մխիթարյանը պայմանագիր է կնքել  «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Պարբերականի փոխանցմամբ, հայ ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վճարել է 40 միլիոն եվրո: Ինֆորմացիան տարածվեց, սակայն ֆուտբոլիստի տեղափոխության մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն դեռ չկա: եվ թե որտեղ է շարունակելու հայ մարզիկը իր միջազգային կարերան՝ դեռ ոչ-ոքի հայտնի չէ:

Հայազգի երիտասարդ, հեռանկարային գերաստղի մասին ասեկոսեները սկսեցին մամուլում շրջանառվել դեռ 2015-2016 թվականի մրցաշրջանի սկզբում: Թուրինի «Յուվենթուս»-ը, բաժանվելով թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկից` Անդրեա Պիրլոից, Մխիթարյանին դիտարկում էր որպես ակումբն ուժեղացնելու գլխավոր թեկնածուի: Այս մասին ինֆորմացիան հայտնվեց իտալական ամենահեղիանակվոր ՙLa Gazzetta dello Sport՚-ում: ՙԲորուսիան՚ հայտարարեց, որ Մխիթարյանի տրանսֆերը չէի վաճառվում: Հենրիխը մնաց Դորտմունդում և Թոմաս Թուխելի օրոք դարձավ ՙԲորուսիա՚-ի հիմնական կազմի անփոխարինելի ֆո ւտբոլիստ, իսկ հետո նաև թիմի իսկական առաջատար: Մրցաշրջանի ընթացքում խոսակցությունները չէին դադարում, իսկ Հենրիխն ամեն օր ապացուցում էր, որ կարող է ավելի լավ հանդես գալ: Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում 52 հանդիպման  մասնակցեց՝ դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշրջանը ավարտվեց, և սկսվեց Մխիթարյանի ամենաիրական ՙտրանսֆերային սագա՚-ն: Առաջին ակումբները, որ սկսեցին հետաքրքրվել Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով,ՙՅուվենթուս՚-ը, ՙԱրսենալ՚-ը և ՙՉելսի՚-ն էին:

ՙՅուվենթուս՚-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, բարձր գնահատելով Հենրիխ Մխիթարյանի խաղը, ցանկանում էր հայ ֆուտբոլիստին տեսնել իր թիմում: Թուրինյան ակումբը հայ ֆուտբոլիստի համար առաջարկում էր 20 միլիոն եվրո: «Tuttosport» պարբերականը, որը մշտապես առանձնանում է «Յուվենտուս»-ի նկատմամբ ունեցած համակրանքով, գրեց հետևյալը. «Յուվե»-ի ղեկավարությունը ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլայի հետ լրջորեն ուսումնասիրում է տրանսֆերային շուկան. մեր թիմին անհրաժեշտ է հարձակողական ոճի կիսապաշտպան: Դորտմունդի «Բորուսիա»-ի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը լավագույն տարբերակներից է մեզ համար»:

Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան էլ ՙFotball Italia՚-ին հայտնեց, որ հայ ֆուտբոլիստը կցանկանա հանդես գալ ՙՅուվենթուս՚-ում:

ՙՅուվենթուս՚ տեղախոխության թեման շարունակում էր արծարծվել, և Մխիթարյանի համար պայքարի մեջ մտան անգլիական գրանդ ակումբները: Անգլիայի առաջնությունում պայքարը տանուլ տալուց հետո Արսեն Վենգերն սկսեց լրջորեն թիմը ուժեղացնելու ուղիներ որոնել: Ընտրությունը կանգ առավ Հենրիխ Մխիթարյանի վրա: Անգլիական հեղինակավոր պարբերականներից ՙThe Sun՚-ը, «Times»-ը, «Daily Mirror» -ը իրենց հոդվածներում գրեցին, որ Արսեն Վենգերի թիմը հայազգի ֆուտբոլիստի համար առաջարկում է 30 միլիոն եվրո: ՙԱրսենալ՚-ը չէր հասցրել իր քայլերը ձեռնարկել, երբ պայքարի մեջ մտավ անգլիական մյուս գրանդը` Լոնդոնի ՙՉելսի՚-ն: Գերմանական «Bild»-ը հայտարարեց, որ ազնվականները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 60 միլիոն եվրո: Հետագայում խոսակցություններն աստիճանաբար մարեցին, և սկսվեց լրջագույն պայքարը Դորտմունդի ՙԲորուսիա՚-ի և անգլիական ամենատիտղասավոր ակումբի` ՙՄանչեսթեր Յունայթեդ՚-ի միջև:

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ՙsport1.de՚-ին հայտնեց, որ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել ՙՄանչեսթեր Յունայթեդ՚, սակայն ՙԲորուսիա՚-ն չի կատարում իր խոստումը:

«Մի քանի շաբաթ առաջ «Բորուսիայի» ղեկավարությունը Միկիին խոստացել է, որ ամռանը նա կկարողանա այլ թիմ տեղափոխվել: Բայց նրանք, ինչպես  երևում է, վախեցել են սեփական երկրպագուներից  և հանկարծ սկսել են խոսել այն մասին, որ Հենրիխը պետք է մինչ պայմանագրի ավարտը (2017 թվականի ամառ) մնա թիմում: Դա շատ վատ որոշում է՚:-Ասել է Ռայոլան:

ՙՅունայթեդ՚-ը Մխիթարյանի համար 1-ին առաջարկով պատրաստ էր վճարել 24 միլիոն եվրո և տարեկան տրամադրել 10 միլիոն եվրո աշխատավարձ: Այս մասին հաղորդում էին գերմանական ՙBild՚ և ՙ Kicher ՚ պարբերականները: ՙԲորուսիա՚-ի ղեկավարուրությունը շարունակեց համառորեն մերժել առաջարկը:

 Մխիթարյանի հարցով բանակցությունները և խոսակցություները շարունակվեցին, և եղավ հաջորդ առաջարկը: «Mirror Sport»-ը հաղորդեց, որ Մխիթարյանի համար առաջարկվում է 36.5 միլոն եվրո: ՙԲորուսիա՚-ն կրկին մերժեց առաջարկը՝ ֆուտբոլիստի համար պահանջելով 40 միլիոն եվրո: Հայտարարությունը հրապարակեց գերմանական «Kicher»-ը:  Սկսվեցին հակասությունները ֆուտբոլիստի գործակալի և ՙԲորուսիա՚-ի միջև: ՙՅունայթեդ՚-ը հույսը չէր կորցնում, և արդեն երեկ եղավ առաջարկ 40 միլիոն եվրոյի տեսքով: Այս մասին հաղորդեց bleacherreport-ը՝ հղում անելով «Daily Mirror՚-ին: Պարբերականը նաև նշեց, որ ակումբները հասել են համաձայնության, և հայ ֆուտբոլիստը հանդես կգա մառախլապատ Ալբիոնում: Ըստ պարբերականի, Մխիթարյանն արդեն վաղը բուժզննում կանցնի ՙՄանչեսթեր՚-ում:

Խոսակցությունները շարունակվում են, իսկ կողմերը դեռ պաշտոնական հայտարարություններ չեն կատարում: Ակումբների պայքարի մասին լուրերը այս պահին դեռ շարունակում են արդիական մնալ:

 Արմեն Մանուկյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank