Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քրիստոնյաներից ակնկալվում է փոխադարձ գնահատման եւ եղբայրական համագործակցության վկայություն. Հռոմի Պապ

Society

Քրիստոնյաներից ակնկալվում է փոխադարձ գնահատման եւ եղբայրական համագործակցության վկայություն: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Բարիգալստյան` Հրաշափառի արարողության ժամանակ:

«Գոհունակություն եմ հայտնում Տիրոջը նաեւ այն ընթացքի համար, որ Կաթողիկե Եկեղեցին եւ Հայ Առաքելական Եկեղեցին կատարեցին եղբայրական եւ անկեղծ երկխոսության միջոցով լիարժեք կիսելու գոհության սեղանը: Սուրբ հոգին թող օգնի մեզ իրականացնելու այն միությունը, որի համար աղոթեց մեր Տերը, որպեսզի իր աշակերտները միասին  լինեն եւ աշխարհը հավատա: Ինձ հաճելի է հիշել այժմ, մեր երկու եկեղեցիների միջեւ հարաբերությունների խորացման եւ երկխոսության ամրապնդման վերջերս տված վճռորոշ մղումը Նորին սրբություններ Վազգեն Ա-ի եւ Գարեգին Ա-ի եւ սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի եւ Բենեդիկտոս 16-ի կողմից: Համամիութենական այս ջանքերիհատկապես նշանակալից փուլերի շարքում հիշում եմ հավատի վկաների հիշատակությունը, 2000 թվականի Մեծ Հոբելեանի շրջանակներում. Ձերդ Սրբության հանձնումը քրիստոնյա Հայաստանի հոր՝ Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքին՝ Երեւանի նորակառույց  տաճարի համար. Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ-ի եւ Ձերդ Սրբության ստորագրած համատեղ հայտարարությունը՝ ճիշտ այստեղ, Սուրբ Էջմիածնում. ինչպես նաեւ Ձերդ Սրբության կատարած այցերը Վատիկան, կարեւոր պահերի եւ հիշատակությունների առիթով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ֆրանցիսկոս Պապը:

Հռոմի Պապը նշեց, որ, դժբախտաբար, աշխարհը բաժանումներով եւ ընդհարումներով է խառնված, ինչպես նաեւ նյութական եւ հոգեւոր աղքատության ծանր վիճակներով,  ներառյալ մարդկանց, նույնիսկ երեխաների եւ ծերերի չարաշահումը: Նրա խոսքով քրիստոնյաներից ակնկալում է փոխադարձ գնահատման եւ եղբայրական համագործակցության վկայություն, որպեսզի կրկին փայլի ամեն խղճի առաջ Քրիստոսի Հարության զորությունն ու ճշմարտությունը:

«Համբերատար եւ մշտանորոգ ջանքը դեպի լիարժեք միության, համատեղ ձեռնարկների հզորացումը եւ ի տես հասարակաց բարիքի, Տիրոջ բոլոր աշակերտների միջեւ համագործակցությունը  խավարած գիշերվա մեջ նման է  փայլակնացայտ լույսի, եւ կանչ է ապրելու սիրով եւ նույնիսկ տարբերությունների փոխըմբռնմամբ: Համամիութենական ոգին օրինակելի է դառնում նաեւ եկեղեցական հասարակության տեսանելի սահմաններից դուրս, եւ բոլորի համար ներկայացնում է մի զորավոր կոչ՝ տարակարծությունները  հարթելու երկխոսությամբ եւ արժեւորելով այն՝ ինչ միացնում է: Համամիութե նական ոգին միաժամանակ արգելում է հավատի չարաշահումն ու շահարկումը, որովհետեւ պարտավորեցնում է հայտնաբերել նրա հարազատ արմատները, հաղորդել, պաշտպանել եւ տարածել ճշմարտությունը՝ յուրաքանչյուր մարդկային էակի արժանապատվության պահպանմամբ, եւ այնպիսի ձեւերով, որոնցից թափանցի այն սիրո եւ փրկության ներկայությունը, որ ցանկանում ենք սփռել: Այսպես, համոզիչ  վկայություն ենք տալիս աշխարհին , որ նրա ահավոր կարիքն ունի, թե Քրիստոս կենդանի է եւ գործուն, կարող ազգերի, մշակույթների եւ կրոնների միջեւ միշտ նորանոր հաշտության ճանապարհներ բացելու: Վիայում ենք եւ հավատացնում, որ Աստված սեր է եւ գթասրտություն»,-ասաց Հռոմի Պապը:

Դիմելով ներկաներին` նա նշեց, որ իրենց գործը ներշնչված է եւ մղված Քրիստոսի սիրո ուժով, զարգանում են փոխադարձ ճանաչումն ու համարումը, ստեղծվում են լավագույն պայմաններ համամիութենական պտղաբեր ընթացքի, եւ միաժամանակ, մատնանշվում է յուրաքանչյուր բարի կամք ունեցող անձի եւ ամբողջ հասարակության՝ առարկայական երթեւեկելի ճանապարհ՝ ներդաշնակելու համար հակամարտությունները, որ պատառոտում են քաղաքակիրթ կյանքը եւ փորում են դժվար բուժող բաժանումները:

«Ամենակարողն Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, բարեխոսությամբ ամենասրբուհի Մարիամի, «սիւն լուսոյ Հայաստանեայց Եկեղեցւոյ» Գրիգոր Լուսավորչի եւ Եկեղեցու Վարդապետ սուրբ Գրիգոր Նարեկացու, օրհնի բոլորիդ եւ ամբողջ Հայ ազգին եւ միշտ պահպանի այն հավատի մեջ, որ ստացել է հայրերից եւ փառավոր վկայություն տալ դարեդար»,-հավելեց Հռոմի Պապը:

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education