Հարգանքահիշատակ ԱԳՆ, ներողություն արտահայտությանս համար, դուք որ երկրի ԱԳՆն եք? Գուցե Մոզամբիկի? Լրջացեք ժողովուրդ, ճկունացեք: Իսեր Աստծո: Հիմա ձեր <տեղեկատվական ռեսուրսը> պիտի հեղեղեր հատկապես օտարալեզու մամուլն ու ձեր շարժընթացում պիտի ակնհայտ երևար մեր պետական ռազմավարությունը: Եթե ռեսուրսից նեղվում եք, մի նեղվեք, դիմեք կազմակերպեք, մենք` <տեղեկատվական հասարակությունն> ի վերջո կա էսօր, ու մի թերագնահատեք: Պատյանում քաշվել ու <լռվելը> մեզ համ չի սազում, համ էլ ձեռք չի տալիս էսօր: Էսօր հաղթանակներն տեղեկատվական պատերազմի ճակատներում են առաջինը տանում, ու եթե չգիտեք ասեմ, որ դա զգալի նվազեցնում է մարդկային ռեսուրսի կորուստները: հ.գ. Իմ տեղեկություններով ինչ ութ? ինչ տասնչորս? ազերները քսանից ավելի զոհ ունեն, ու այս ինֆոն անհրաժեշտ է գրագետ լույսի դիվանագիտական ճկուն դիրքեերից ու մոտեցումներով ներկայացվի: Ու հիշեք, մենք հայ ենք, մենք մենք ենք, մենք նույնիսկ, կամ հատկապես <տեղեկատվական ֆռոնտում> պարտվելու ճոխություն չենք կարող մեզ թույլ տալ: Գործելու ժամանակն է, այ հարգանքահիշատակ ԱԳՆ:Ջոն Կարապետյան
Facebook