Բույսեր` առողջ ատամներ և լնդեր ունենալու համար
Lifestyle1. Ալոէ վերա
Բերանում վերքերի և բորբոքվածության դեպքում օգնում է պայքարել հենց ալոէն: Այս բույսը հարուստ է վիտամին Е-ով, որը նպաստում է վերքերի արագ ապաքինմանը: Պարզապես վերքի վրա քսեք մի փոքր ալոեի հյութ:
2. Կարմիր մեխակ
Ատամների և լնդերի ցավից օգնում է ազատվել մեխակը և մեխակից պատրաստված եթերային յուղերը: Բավական է ծամել մի քանի հատ մեխակ և 15 րոպեից ցավը զգալիորեն կթուլանա:
3. Թեյի ծառի յուղ
Մեկ բաժակ գոլ ջրի մեջ ավելացրեք մեկ կաթիլ թեյի ծառի յուղ և ողողեք բերանը:
Դա կօգնի հանել ցավն ու բորբոքվածությունը: Այս յուղը օգտագործում են նաև ատամների սպիտակեցման համար:
4. Կալենդուլա
Կալենդուլայի թուրմով բերանի ողողումը օգնում է ամրացնել լնդերը: Ատամները դադարում են ցավալ և դառնում են ավելի ամուր:
5. Անանուխ
Շատ լավ միջոց է բերանիտհաճ հոտից ազատվելու համար, այն ունի հականեխիչ ազդեցությունը: Կարելի է օգտագործել նաև անանուխի եթերային յուղ:
7. Եղեսպակ
Այս բույսը շատ է օգտագործվում ատամների և լնդերի բուժման համար: Այս բույսի թուրմով ողողումները բուժում են նաև կոկորդի բորբոքվածությունը:
8. Զմուռս
Այս բույսը շատ լավ բուժում է բերանի վերքերը: Զմուռսը օգտագործվում է լնդերի հիվանդությունների բուժման ժամանակ:
Այս միջոցները օգնում են ատամները պահել առողջ վիճակում: