Ութամյա երեխան ընկել է Ողջի գետը
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ութամյա երեխան ընկել է Ողջի գետը:
Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, գետի ողջ երկայնքով 33 փրկարար, 30 ոստիկան և 1 տասնյակից ավելի քաղաքացիներ իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: