Ջեսսիկա Ալբան հոգնել է սեքսուալ լինելուց
LifestyleՇատերը կցանկանային Ջեսսիկա Ալբայի նման գեղեցկուհի լինել, սակայն Ջեսսիկան ասում է, որ հոգնել է գեղեցիկ լինելուց և չի ցանկանում, որ իրեն ընդունեն միայն որպես սեքսուալ կին: Տարօրինակ է, բայց նա սա ասել է այն ամսագրի հարցազրույցի ժամանակ, որի համար նկարահանվում էր լողազգեստով՝ հետաքրքիր դիրքերով:
«Իմ սեքսուալությունն ինձ շատ անհարմարություններ է պատճառում: Երբ նկարահանվում էի Maxim ամսագրի համար, ինձ ստիպում էին համապատասխան դիրքեր ընդունել: Ես մտածում էի, որ ես ընդամենը 19 տարեկան եմ: Դա ահավոր էր: Իմ կյանքում բարդ շրջան սկսվեց: Ես ինքս ինձ ասացի, որ ավելին եմ քան սեքս-սիմվոլը: Դա այն չէ, ինչի համար ծնվել եմ: Սակայն ես չգիտեմ, ինչպես չլինել սեքս սիմվոլ»,- ասել է դերասանուհին: