Հարսանյաց զգեստ` 600 փուչիկներից
Lifestyleshabat.am-ը գրում է.
Չինական Ցինդաո (Qingdao) քաղաքի բնակիչ, 25-ամյա Լու Կեպենը (Lu Kepeng), ով հարսանյաց միջոցառումների կազմակերպմամբ է զբաղվում, յուրօրինակ հարսանյաց զգեստ է պատրաստել իր հարսնացուի համար: Լուն մի գիշերվա ընթացքում նախագծել և «ստեղծել» է երկու զգեստ՝ 600 փուչիկից: Դրանցից մեկը սպիտակ է՝ հարսանյաց արարողության համար, իսկ մյուսը պատրաստված է գունավոր փուչիկներից:
Հնարամիտ երիտասարդի խոսքով՝ նա նման քայլի է դիմել ցույց տալու համար, թե որքան շատ է սիրում իր հարսնացուին՝ Սու Սուենոյին (Su Xuenuo), ով, ի դեպ, շատ էր հավանել անակնկալը:


