Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էկումենիկ աղոթքի մասնակիցներն աշխարհին խաղաղություն, իսկ Պապին երկարակեցություն են խնդրել

Society

Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի պապի, Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների մատուցմամբ միասնական աղոթքին խաղաղության խնդրանքով մասնակցում են հազարավոր հայեր:

Վազգեն Բարխուդարյան

Ստեփանավանից հատուկ եկել եմ Հռոմի պապին տեսնելու, աղոթելու: Նա ժամանել է Հայաստանի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ` նախագահի ու մեր կաթողիկոսի հրավերով: Հպարտ եմ, որ խաղաղության, մեր ազգի համար եկել է որպես առաջին քրիստոնյա երկիր: Նրա շնորհիվ աշխարհը մեզ ավելի լավ կճանաչի, նրա գալը աշխարհին ցույց կտա, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք ու պետք է մեզ լավ ճանաչեն: Ես զարմանում եմ, օրինակ, եթե հային հարցնեն անգլիացին ով է, կիմանա, բայց անգլիացին չգիտի հայն ով է: Նրան կասեմ աշխարհի չափ շնորհակալ եմ, որ Ձեզ տեսնում ենք, երկարակեցություն կմ աղթեմ: Նա մեր սրտում է, մենք էլ` նրա:

Նարեկ Առաքելյան

Եկել եմ հատուկ Հռոմի պապին տեսնելու: Գիտեմ, որ նա այսօր գնացել է Գյումրի, Ծիծեռնակաբերդ: Եթե նրա հետ խոսեի, կխնդրեի խաղաղություն, առողջություն բոլորին:

Աստղիկ Մարկոսյան

Պապի այցը Հայաստան նոր ճանաչում կբերի մեր ժողովրդին, Հայաստանին: Կարևոր է, որ նա խաղաղություն է քարոզում ամբողջ աշխարհում: Այսօր աղոթքին ուզում եմ ներկա լինել, հաղորդվել: Նրան տեսնելիս ուղղակի կասեի, որ այդպես էլ պարզ ու արդար մնա, հասարակ, արդարամիտ, բարի: Նրան տեսնելուց հետո, հուսով եմ, երազանքներս կիրականան:

Դավիթ Դավոյան

Ինձ համար մեծ նշանակություն ունի, որ Հռոմի պապն այցելել է Հայաստան: Հայաստանի համար կարևոր է, կարող է մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավել: Այս օրերին տարբեր երկրներից եկել են, ես էլ Ռուսաստանից եմ եկել, որ նրան տեսնեմ, նրա հետ աղոթեմ բարության, այն ամենի համար, որ ունենք:

Նրան կասեի, որ առողջ լինի ու շարունակի անել այն, ինչ անում է, բարի, լավ մարդ մնա: Իհարկե, ես բոլոր ընկերներիս ասել եմ արդեն, որ տեսնելու եմ նրան ու անպայման կլուսանկարեմ հեռախոսովս:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին Երևանի ժամանակով 15:00-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: «Զվարթնոց» օդանավակայանից Պապն ուղևորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Հռոմի Պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ խորանից աղոթք ու քարոզ են հնչեցրել: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել: Հռոմի Պապը ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որտեղ հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն՝ հայցելով այլևս սրբադասված նահատակների բարեխոսությունը: Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամÕ ¢ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: ՊապըԳյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսովհամեմված հայկական շարականներով: Պատարագից հետո Հռոմի պապը` հրավիրելով Ամենայն Հայոց կաթողիկոսին իր պապոմոբիլ, շրջել է հրապարակում, ողջունել հավաքվածներին, ապա իջել, մի քանի րոպե էլ հետիոտն շփվել հավատացյալների հետ և մեկնել Անարատ Հղության Հայ քույրերի միա բանության «Տիրամայր Հայաստանի» կուսանոց:

Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը` Խոր Վիրապորտեղմիասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվիՍրբազան քահանայապետըկմեկնի օդանավակայանՀռոմ վերադառնալու համար:

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education