Էկումենիկ ճամփորդությունը նշան է աշխարհի համար. Vatican Insider-ի անդրադարձը
SocietyՀայաստան կատարած այցի շրջանակներում Հռոմի պապը խոսել է Քրիստոնեության հետևորների հարաբերությունների մասին` նշելով, որ երկխոսությունը նրանց միջև «հասարակությունը դարձնում է մի ամբողջականություն, հստակ միջոց քաղաքացիական կյանքը քայքայող հակամարտությունները ներդաշնակեցնելու համար»: Պապի հայաստանյան այցի ուղերձն այսպես է նկարագրում Vatican Insider-ի հոդվածագիր Անդրեա Տորնիելլին:
«Ֆրանցիսկոս պապը քրիստոնեական հարաբերությունների մասին խոսել է «Հայաստանի Վատիկան» կատարած այցելության ժամանակ` ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նստավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում», -գրում է հոդվածագիրը:
«Երբ մեր գործողությունները պայմանավորված են Քրիստոսի սիրո իշխանությամբ, ըմբռնումով և փոխադարձ աճող հարգանքով, բեղմնավոր էկումենիկ ուղին հնարավոր է դառնում, և բոլոր բարի մարդիկ և հասարակությունն ամբողջությամբ ներկայանում են որպես հստակ միջոց ներդաշնակեցնելու հակամարտությունները, որոնք քայքայում են քաղաքացիական կյանքը և բաժանումների են հանգեցնում, որոնք դժվար է բուժել», - Հռոմի սրբազան քահանայապետի խոսքը մեջբերում է Տորնիելլին` ընդգծելով, որ որպես այդպիսին էկումենիկ ուղին միայն քրիստոնեական դավանանքների միջև հարաբերությունների մասին չէ:
Նրա խոսքով` սա ավելի է և նշան է աշխարհի համար և աշխարհում խաղաղության հաստատման համար: