Նիհարելու նպատակով չինացին քայլում է 40 կգ կշռող քարը գլխին (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Չինաստանի Ցզիլին նահանգի 54-ամյա բնակիչը մարզվելու իր ինքնատիպ տեխնիկայի շնորհիվ հայտնվել է տեղի և միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է Oddity Central-ը` Քոնգ Յենը պնդում է, որ ամեն օր քայլում է 40 կգ կշռող շրջանաձև քարը գլխին դրած, ինչն օգնել է իրեն նիհարել 30 կգ-ով վերջին 3 տարում:
Տեղի բնակիչները սովոր են նրան տեսնել ամեն օր քարը գլխին զբոսնելիս, սակայն չինացին այգիներում և հարթ փողոցներում զբոսնելու փոխարեն նախընտրում է քայլել նեղ նրբանցքներով, բարձրանալ և իջնել աստիճանահարթակներով:
Կազմվածքին և առողջությանը հետևել Յենը սկսել է 3 տարի առաջ, երբ կշռում էր 115 կգ, մինչդեռ տղամարդու հասակը ընդամենը 163 սմ է:



