Ինչպես տարբերել որակյալ պաղպաղակն անորակից
LifestyleԱմռան այս շոգին պաղպաղակն իսկական փրկություն է: Այն և համեղ է և զովացնող: Հաճախ հենց այս մեծ պահանջարկն է, որ արտադրողներին ստիպում է անորակ պաղպաղակ արտադրել: Մենք կօգնենք տարբերակել լավ ու վատ պաղպաղակը:
1. Սառույցի կտորներ
Եթե բացել եք պաղպաղակը ու վրան նկատում են մանր սառույցիկներ, ապա արտադրողը կաթի փոխարեն օգտագործել է կաթի փոշի:

2.Յուղոտ շերտ շուրթերին
Եթե պաղպաղակն ուտելուց հետո զգում եք յուղային թաղանթ շուրթերի ու ատամների վրա, ապա պաղապաղակը պատրաստված է բուսական յուղերից:

3. Քանակ
Սա ամենատարօրինակ տարբերակն է: Դուք կարող եք ուտել կես կիլոգրամ պաղպաղակ: Սակայն մարսողության դժվարություն կառաջացնի միայն անորակ պաղպաղակը:
