Yerevan, 29.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Եվրո 2016». Բունդեսթիմն ընդդեմ Մարեկ Համշիկի

«Եվրո 2016»-ում շարունակվում են 1/8 եզրափակիչ հանդիպումները: «Արմենպրես»-ը ներկայացնում է Գերմանիա-Սլովակիա  խաղի նախախաղային տեսությունը:

Գերմանիայի ազգային հավաքական:  «Եվրո 2016»-ում Գերմանիայի ազգային ընտրանին առանց մեծ ջանքեր գործադրելու խմբային փուլում լուծեց իր առջև դրված բոլոր հարցերը: Բունդեսթիմին «Եվրո 2016»-ի փլեյ-օֆ փուլում ամենաբարդ ուղիներից մեկն է բաժին ընկել: Այն ուժերը, որ գերմանացիները  խնայեցին խմբային փուլում,  Սլովակիայի հետ հանդիպումից սկսած պետք է ներդնեն հաջողության հասնելու համար: Եվրոպայի առաջնության նախորդ հանդիպումներում Գերմանիայի հավաքականի մրցակիցները չկարողացան ստիպել Մանուել Նոյերին լրջորեն մտնել խաղի մեջ և ցուցադրել այն բոլոր որակներն, որը ունի այս դարապասապահը: Թեև հակառակաորդները այդքան էլ զորեղ չէին, այնուհանդերձ Գերմանիայի հավաքականի պաշտպանությունում որոշակի բացեր նկատվեցին: Մատս Հումելսի վերադառնալուց հետո Բունդեսթիմը սկսեց ավելի վստահ գործել: Կիսապաշտպանությունում ամենաարդյունավետը Տոնի Կրոսն է: «Ռեալ»-ի կիսապաշտպանը մասնակցում է և պաշտպանողական, և հարձակողական գործողություններին: Նրան խաղադաշտում օգնում է Մեսութ Օզիլը: Հարձակման գծում Գերմանիան ունի հոգեբանական խնդիրներ: Թոմաս Մյուլերը Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ դեռ ոչ մի գնդակ չունի իր ակտիվում: Այս հանգամանքը լրացուցիչ լարվածություն է առաջացնում ֆուտբոլիստի գործողություններում: Մյուլերի մոտ չի ստացվում, իսկ թիմակցին փորձում է օգնել Մարիո Գոմեսը: Սլովակիայի հավաքականի դեմ խաղում հաջողության հասնելու համար Յոահիմ Լյովի ֆուտբոլիստներին անհրաժեշտ է հիշել «բրազիլական  մունդիալ»-ը:

«Եվրո 2016»-ը  Գերմանիան սկսեց Ուկրաինայի հավաքականի դեմ վստահ հաղթանակով: Խաղն ավարտվեց 2-0 հաշվով: Հաջորդ խաղում գերմանացիները կիսեցին միավորը իրենց ամենաանհաշտ մրցակիցներից մեկի` Լեհաստանի հավաքականի հետ: Վերջին տուրում Գերմանիան մրցեց Հյուսիային Իռլանդիայի հետ: Գերմանացիները անհաշվելի քանակությամբ պահեր ստացան, սակայն Մայլք Մակգովերնը ընդամենը մեկ անգամ գնդակ դուրս բերեց սեփական դարպասից: Գերմանիան, ֆուտբոլիսնտերի անհատական վարպետության, և խաղային բարձր կարգի շնորհիվ, ստացավ պայքարը շարունակելու հնարավորություն:

«Սլովակիան մի փոքր տարբերվում է Հյուսիային Իռլանդիայից: Նրանք աննշան ավելի ուժեղ են: Մենք չենք ունենա այնքան ազատ տարածություն, որքան ունեինք իռլանդացիների հետ խաղում: Հուսով եմ`  մենք կկարողանանք ավելի լավ խաղ ցուցադրել սլովակների դեմ,  քան Անգլիան»,-ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:

Սլովակիայի ազգային հավաքական:  Սլովակիայի ազգային հավաքականը «Եվրո 2016»-ում ամենահամեստ, սակայն ամենավստահ հավաքականներից մեկն է: Առաջնության մեկնարկից առաջ սլովակների հնարավորությունները այդքան էլ բարձր չէին գնահատվում: Թիմում ընդամենը մեկ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է հանդես գալիս: Սլովակները ապացուցեցին, որ թիմային կայուն խաղը, և առաջատարին պատշաճ օգտագործելը կարող է հաջողության բանաձև լինել: Սլովակների հավաքականի թիմային պաշտպանությունը սկսվում է դարպասապահից: Մատուշ Կոզաչիկը հուսալիորեն ապահովագրում է սլովակներին դարպասի հետ կապված անհաջողություններից: Պաշտպանության կենտրոնում թիմի ավագ, բազմափորձ Մարտին Շկրտելն է: «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստի մոտ 2-րդ շնչառություն է բացվել: Կիսապաշտպանությունում գործում է Սլովակիայի առաջատարը` Մարեկ Համշիկը: Խմբային փուլում սլովակը անհատական անհավանական վարպետության շնորհիվ իր ետևից է տանում ամբողջ հավաքականին: Նրա թեթև ձեռքով Ռուսաստանի ընտրանին ֆիասկոյի ենթարկվեց: Հարձակման գծում Համշիկի հետ հաջող է համագործակցում Վլադիմիր Վայսը: Գերմանիայի հավաքականի դեմ խաղը ամենաբարդ փորձությունն է Յան Կոզակի ֆուտբոլիստների համար:

«Եվրո 2016»-ը Սլովակինիան սկսեց պարտությամբ: Առաջին խաղում Ուելսի  ընտրանին կարողացավ հիանալի հաղթանակ տոնել սլովակների նկատմամբ: Համշիկի թիմը արժանի դասեր քաղեց, և 2-րդ տուրում վստահ հանդես գալով` հաղթեց Ռուսաստանի հավաքկանին: Խմբային վերջին մրցավեճը Սլովակիան անցկացրեց հաշտությամբ` Անգլիայի հավաքականի հետ կիսելով միավորը:

«Որակավորման փուլում մեզ համար դժվար հանդիպումներ արդեն եղել են: Մենք կարողացել ենք հաղթել Իսպանիայի հավաքականին: Մենք դուրս ենք եկել փլեյ-օֆ և պետք է այս ամենից առավելագույնը ստանանք»,-ասել էՍլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Կոզակը:

Գերմանիա-Սլովակիա: Գերմանիայի և Սլովակիայի հավաքակաների խաղային պատմությունը բավական հարուստ է: Թիմերը միմյանց միջև անցկացրել են 28 պաշտոնական հանդիպում: Գերմանիան հսկայական առավելություն ունի: Բունդեսթիմը հաղթել է 17 խաղում: Սլովակիան իր անվան դիմաց գրանցել է 6 հաղթանակ: Թիմերը 5 անգամ էլ բաժանվել են խաղաղությամբ: Հավաքկանների վերջին մրցավեճը եղել է «Եվրո 2016»-ի մեկնարկից առաջ: Ընկերական հանդիպումը ավարտվել է Սլովակիայի ընտրանու հաղթանակով` 3-1 հավով: Գերմանիա-Սլովակիա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով` ժամը 20:00-ին: Խաղի գլխա վոր մրցավարն է Շիմոն Մարչինյակը:

Արմեն Մանուկյան

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank