Երևանի Իսակովի պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել մահվան ելքով ՃՏՊ
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 26-ին, ժամը 02.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի վերջնամասում (Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում` դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհ) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, «պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Փարիզյան Կազինո» ակումբի մոտակայքում «Prestige» տաքսի ծառայությանը պատկանող BYD մակնիշի 33 SP 484 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է վերամբարձ կռունկին (վարորդ՝ Ս. Ա., 1986թ. ծնված), այնուհետև բախվել արտաքին լուսավորության սյանը, ինչի հետևանքով «Աստղիկ» ԲԿ հոսպիտալացված BYD մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Պ.-ը (1985թ. ծնված) մահացել է, իսկ կռունկի ուղևոր Գ. Ա.-ի (1992 թ. ծ նված) առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են BYD մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»: