Ուիթնի Հյուսթոնին պատկանող ավելի քան հարյուր իր Լոս Անջելեսում վաճառվել է աճուրդում
LifestyleTASS-ի փոխանցմամբ` ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնին պատկանող հարյուրից ավելի իրեր, ներառյալ նրա բեմական հանդերձանքը և երաժշտական պարգևները, վաճառվել են Լոս Անջելեսում երկու օր տևած աճուրդում: Այդ մասին հայտնել են Heritage Auctions աճուրդի տան ներկայացուցիչները:
Թոփ լոտը դարձել են երգչուհու Nike կոշիկները, որ նրան նվիրել էր բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը: Դրանք վաճառվել են 20 հազար դոլարով: Dolce & Gabbana-ից մորթյա վերարկուն, որով երգչուհին մի քանի անգամ ելույթ է ունեցել բեմում, վաճառվել է մոտ 16 հազար դոլարով:

