Շակիրան կատակ է արել Շաքիրիի՝ «Եվրո-2016»-ի շրջանակում խփած գոլի մասին
LifestyleԻսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի կինը՝ երգչուհի Շակիրան, կատակ է արել Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջերդան Շաքիրիի խփած գոլի վերաբերյալ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով երգչուհու Twitter-յան էջին։
«Եվրոպայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ ընտանեկան զույգը գոլեր է խփել՝ Պիկեն ու Շաքիրին»,- գրել է երգչուհին՝ ակնարկելով իր անվան ու ֆուտբոլիստի ազգանվան նմանությունը։
Նշենք, որ Շվեյցարիան խաղացել է Լեհաստանի հավաքականի հետ։