Այս հատապտուղը պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից, և ոչ միայն
Lifestyleshabat.am-ը գրում է.
Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ ազնվամորին ընդունակ է պաշտպանել մարդկանց ոչ միայն մահացու սրտանոթային հիվանդություններից, շաքարախտից և լյարդի հիվանդություններից, այլ նաև թուլամտությունից, հայտնում է newsyou.info-ն:
Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ազնվամորին ունի հակաբորբոքային և հակաօքսիդիչ հատկություններ: Բացի դրանից՝ այն կարգավորում է նյութափոխանակությունը: Գիտնականները հայտնաբերել են, որ ազնվամորու մեջ պարունակվող պոլիֆենոլները իջեցնում են օքսիդատիվ սթրեսի մակարդակը, բորբոքումը և բարձրացնում են ինսուլինի նկատմամբ զգայունակությունը: Դա դանդաղեցնում է ծերացման պրոցեսը և նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության ռիսկը:
Քլեմսոնի համալսարանի գիտնականները վստահ են, որ ազնվամորին նաև գաղտնի զենք է քաղցկեղի դեմ: Այն ոչնչացնում է քաղցկեղային բջիջների 90%-ից ավելին: Մասնագետները ենթադրում են, որ ազնվամորու մեջ կա հատուկ հակաքաղցկեղային բաղադրիչ կամ նյութերի որոշակի համադրություն: