Լուվրի բուրգն «անհետացել է»
LifestyleBravo.am-ը գրում է.
Աշխարհի ամենահայտնի տուրիստական ուղղություններից է Փարիզը, իսկ մայրաքաղաքի ամենաայցելվող վայրերից մեկը` Լուվրը: Տարեկան միլիոնավոր մարդ նկարվում է թանգարանի հանրահայտ ապակյա բուրգի առջեւ: Սակայն այս տարվա ամառային սեզոնը մեկնարկեց տարօրինակ եւ զբոսաշրջիկների համար ոչ շատ ցանկալի տեսքով: Նախ, ավելի քան մեկ ամիս մայրաքաղաքը զուրկ մնաց արեւի ճառագայթներից, փոխարենը խոնավագույն քամի էր եւ անդադար անձրեւներ, ինչի պատճառով վրդովվեց եւ վարարեց Սենան, ինչի հետեւանքով փակվեցին «Լուվր» եւ «Օրսեյ» թանգարանները:
Համբերատար զբոսաշրջիկները թանգարանների բացվելուն պես նետվեցին լուսանկարվելու բուրգի ֆոնին... սակայն պարզվեց` այն անհետացել է: Պատճառը կրկին այդ անհասկանալի եւ տարօրինակ ժամանակակից արվեստն է: Փարիզում է ապրում JR անվամբ արվեստագետ, որի մտահղացմամբ բուրգը պատվել է հսկայական սեւ-սպիտակ լուսանկարով: Այն պատկերում է Լուվրի շինության այն հատվածը, որը բուրգն իր տեղադրության պատճառով ծածկում է:
Շարունակությունը` այստեղ: