Yerevan, 29.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Շարմազանովի պատասխանը Իլհամ Ալիևին

Politics

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը լի է պատմական անճշտություններով և սուտ տեղեկություններով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նա խոսում է Ադրբեջանի պատմական հողերի մասին, բայց ո՞րն է Ադրբեջանի պատմությունը: Ադրբեջան ն ընդամենը 98 տարվա պատմություն ունի: Հինգ անգամ նույն անհեթեթությունը կրկնելուց ասածներիդ արժեքը չի փոխվում: Դրանով դու ավելի անհեթեթ ես դառնում մարդկանց աչքերում: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակին, ինչի մասին խոսում են Ալիևը և նրա աշխատակազմը, մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա բլեֆ է, որն Ալիևը անում է: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը 1988թ. սկսել է իր ինքնորոշման պայքարը, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ պայքարն ավարտվի հաղթանակով: Իսկ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության պարտադիր իրացումն է և արդյունքում Ղարաբաղի ժողովուրդն ինքը կորոշի իր ճակատագիրը, որը, բնականաբար, չի լինի Ադրբեջանի կազմում: Պարոն Ալիևը չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անկախություն տվողը, Աստված է ժողովուրդներին տալիս ազատության և անկախության ձգտումը, իսկ ինքնորոշվելու միջազգային իրավունքը ընձեռվում է ցանկացած ժողովրդի»,- ընդգծեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի համար առնվազն տարօրինակ է՝ ինչո՞ւ Մեծ Բրիտանիան իրավունք ունի հանրաքվեով որոշել՝ մնա՞լ ԵՄ-ի կազմում, թե ոչ, Շոտլանդիան իրավունք ունի հանրաքվեի միջոցով կարծիք հայտնել՝ մնա՞լ Միացյալ Թագավորության կազմում, թե չէ, Կոսովոն ինքնորոշման իրավունք ունի, Արևելյան Թիմորը իրավունք ունի, սակայն երբ հերթը հասնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշմանը, հայտնվում են դեմքեր, որոնք հարցականի տակ են դնում դա: «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը երբեք չի կարող հարցականի տակ դրվել: Լեռնային Ղարաբաղի ժողով ուրդը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում: Թող նավթադոլարներով հարուստ Ադրբեջանում մեկընդմիշտ սա հասկանան»,- հավելեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չկա՝ Շարմազանովն ասաց. «Դա բացահայտ հետքայլ է այն պայմանավորվածություններից, որ ձեռք է բերվել Վիեննայում: Բոլոր կողմերը հայտարարել են, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը Վիեննայում տեղի ունեցած հանդիպման տրամաբանական շարունակությունն է, և ես ցանկանում եմ հիշեցնել ադրբեջանական կողմին, որ Վիեննայի փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է վստահության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Եթե հայտարարվում է, որ Սանկ տ Պետերբուրգի հանդիպումը Վիեննայի հանդիպման տրամաբանական շարունակությունն է, ուստի Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է իրենց դիրքորոշումը ցուցաբերեն Ալիևի նման մերժողական կեցվածքին»:

Դիտարկմանը՝ արդյոք իմաստ ո՞ւնի շարունակել նախագահների մակարդակով հանդիպումները՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ոչ կառուցողական  հայտարարությունները, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Ես միշտ ասել եմ, որ բանակցելն ավելի լավ է, քան չհանդիպելը: Բանակցությունների այլընտրանքն իրար վրա կրակելն է, իսկ մեր թիվ մեկ խնդիրը խաղաղությունն է: Եթե Ադրբեջանի համար մարդկային կյանքը նշանակություն չունի, ապա Հայաստանի Հանրապետության և Արցախի համար յուրաքանչյուր զինվորի և մարդու կյանքն ամենաթանկն է: Դրա համար, երբ ես ասում էի, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը դրական արդյունքներ է տվել, ես դա ասել եմ նրա համար, որ այդ հանդիպումից հետո ոչ թե կրակոցները նոր թափով շարունակվեցին, այլ այս պահին խաղաղությունն ամրապնդվում է»:

Եզրափակելով խոսքը՝ Շարմազանովը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանից հնչող հիվանդ երևակայությանը շատ խիստ արձագանքել է պաշտոնական Մոսկվան՝ անվանելով դա այլասերված մեկնաբանություն:

 

AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate