Վարդուհի Վարդանյանի քույրը ընտանեկան արխիվից բացառիկ լուսանկարներ է հրապարակել
LifestyleԱյսօր` հունիսի 27ին, Վարդուհի Վարդանյանը կդառնար 40 տարեկան: Այս առիթով երգչուհու քույրը՝ Քրիստինա Վարդանյանը, ինչպես նաև ընկերները, գրառումներ են կատարել իրենց միկրոբլոգներում արխիվային լուսանկարներ են հրապարակել՝ շնորհավորելով Վարդուհուն ծննդյան տոնի կապակցությամբ:
«40 տարեկան… 1976թ հունիսի 27ին իմ ընտանիքում տոն էր, որը տևեց 30 տարի և 4 ամիս… Հավանաբար, կարող եմ ինձ համարել ամենաերջանիկ մարդը, որովհետև Դու եղել ես իմ կողքին, Դու հավատ ես ինձ ներշնչել, տվել ես ինձ սեր, հոգատարություն և ժպիտ… Ժամանակը չի բուժում և ցավը չի մեղմանում: Ասում են՝ անփոխարինելի մարդիկ չկան: Պարզվում է, որ կան: Ծնունդ շնորհավոր, իմ քույրիկ…»:

