Քաղցկեղածին 4 իրեր, որոնցից պետք է անմիջապես ազատվել
LifestyleՀայտնի է, որ բազմաթիվ կենցաղային իրեր պարունակում են քիմիական վտանգավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել քաղցկեղ։
Ներկայացնում ենք ապրանքներ, որոնք ևս ընդգրկված են հավանական քաղցկեղածին իրերի շարքում։
1․Արհեստական քաղցրացուցիչներ
Արհեստական քաղցրացուցիչները, որոնք փոխարինում են շաքարին, վտանգավոր են առողջության համար։ Այն կարող է առաջացնել տարբեր տեսակի ուռուցքներ։
2․Կենցաղային մաքրող միջոցներ
Կենցաղային մաքրող միջոցները կարող են առաջացնել շնչառական խնդիրներ։ Կան անգամ այնպիսի ապրանքատեսակներ, որոնք առաջացնում են հորմոնալ խանգարումներ։ Փոխարենը կարելի է օգտագործել քացախի և սոդայի խառնուրդը՝ որպես մաքրող միջոց։
3․ Պլաստիկ շշեր
Պլաստիկ շշերից արտազատվում է Բիսֆենոլ A քիմիական նյութ, որն էլ կլանվում է օրգանիզմի կողմից։ Այն շատ վտանգավոր է առողջության համար։
4․ Օդը թարմացնող միջոցներ
Ենթադրվում է, որ օդը թարմացնող միջոցներն առավել վտանգավոր են, քան ծխախոտը։ Թարմացնող միջոցներն առաջացնում է շնչառական խնդիրներ, ինչպիսին է ասթման։ Որպես օդը թարմացնող միջոց կարելի է օգտագործել եթերային յուղեր։