Ի՞նչ միրգ ես սիրում և որքա՞ն սեքսուալ ես
LifestyleԱրքայախնձոր
Սովորաբար գերադասում են միասերները: Կանանց այս տեսակը սովոր է ապրել ոչ թե զգացմունքներով, այլ ուղեղով: Սեքսուալ տեսանկյունից նրանք միանգամից չեն բացահայտվում և երկար ժամանակ առեղծված են մնում տղամարդկանց համար:
Բանան
Այս մրգի սիրահարները նուրբ ու խոցելի հոգի ունեն: Կյանքում նրանց շատ տղամարդիկ են շրջապատում, քանի որ նրանք հիասքանչ են, բայց միևնույն ժամանակ բավականին քննադատաբար են վերաբերվում իրենք իրենց։ Այդ պատճառով տղամարդկանց հարկավոր չէ նրանց թերությունները մատնանշել:
Խաղող
Կանանց այս տեսակը տանել չի կարողանում միայնությունը: Նրանք կյանքից վերցնում են ամեն ինչ ու հազվադեպ են միայնակ քնում:
Տանձ
Այս միրգը նախընտրողները թույլ սեռի ամենականացի ու նրբազգաց ներկայացուցիչներն են: Նրանք սովոր են գտնվել ուշադրության կենտրոնում և իրենց վրա գրավել տղամարդկային հայացքները:
Դեղձ
Բարդ մարդիկ են, որոնց հասկանալը բավականին դժվար է: Հենց այս կանայք են ամենաշատը սիրում սեռական փորձարկումները, բայց դրանք պատրաստ են իրականացնել միայն «ստուգված տղամարդկանց» հետ:
Խնձոր
Այս միրգը սիրում են խիստ, պահպանողական կանայք: Նրանց սեքսուալ տեսակետից ակտիվ չեն, այդ կանանց հետ անկողնում ամեն ինչ սովորականի պես է լինում: Սակայն նրանց ամենադրական հատկանիշն իրենց զուգընկերոջ հանդեպ հավատարմությունն է: