Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

Culture

Արամ Խաչատրյան համերգասրահում  հունիսի 28-ին կայանալու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: 

Համերգին մասնակցելու են հայ երաժշտարվեստի մեծանուն գործիչներ` սոպրանո Հասմիկ Պապյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, բաս Բարսեղ Թումանյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյան և դաշնակահար Վահագն Պապյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հունիսի 27-ին կայացած ասուլիսում նշեց, որոշում է կայացվել՝ նվագախմբի 90-ամյակին նվիրված  հոբելյանական համերգին ելույթ ունենան միայն հայ երգիչներն ու երաժիշտներ, որովհետև սա միայն հայ երաժիշտների տոնն է:

«Դյուրին չէր բոլորին հավաքել նույն տեղում, նույն օրը, սակայն կարևորն այն էր, որ բոլորի մոտ կան այդ ցանկությունը»,- ասաց Էդուարդ Թոփչյանը:

«Ոչ բոլոր նվագախմբերին է բախտ վիճակվում այսքան երկար կյանք ու մեծ ավանդույթներ ունենալ»,- նկատեց ջութակահար Սերգեյ Խաչատրյանն` ընդգծելով, որ այսօր շատ ավելի կարևոր է պահպանել ու շարունակել այդ ավանդույթները: 

Հասմիկ Պապյանը էլ նշեց, որ 1915 թվականից տաս տարի անց, ստեղծելով ֆիլհարմոնիկ նվագախումբ, խոսում է հայ ժողովրդի մշակութասեր լինելու,  հայ ազգի ապրելու ցանկության մասին:

«Ներկա եմ եղել նաև արտասահմանյան համերգերին, կարդացել և լսել եմ արձագանքները: Ուրախանում և հպարտանում եմ մեր նվագախմբով»,- նշեց  Հասմիկ Պապյանը: Երգիչ Բարսեղ Թումանյանն էլ ավելացրեց, որ եթե խոսում են պետականության, քաղաքակրթության մասին, ապա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դրա ամենացայտուն փաստերից մեկն է, որով կարող են արձանագրել, որ  հայ ժողովուրդը քաղաքակիրթ պետություն ունի: Նա ընդգծեց, որ պետք է լուրջ վերաբերվել, աջակցել  նման մնայուն օրգանիզմին, ինչպիսին Ֆիլհարմոնիկ նվագախումբն է: 

Նշենք, որ համերգին հնչելու է՝ Շոստակովիչ՝ «Տոնական նախերգանք», Մոցարտ՝ «Դաշնամուրի կոնցերտ թիվ 21, C-Dur KV 467 (2-րդ և 3-րդ մասեր)», Վերդի՝ Լեոնորայի արիան «Pace, pace mio Dio»` «Ճակատագրի ուժը» օպերայից, Բիզե՝  «Էսկամիլիոյի քառյակները «Կարմեն» օպերայից (Votre toast, je peux vous le rendre)», Բաղդասարյան՝ «Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար», Չայկովսկի՝  Ռոկոկո թեմայով վարիացիաներ` թավջութակի և նվագախմբի համար», Վերդի՝ «Արքա Ֆիլիպի արիան «Ella giammai m’amo» «Դոն Կարլոս» օպերայից», Վագներ՝ «Էլիզաբեթի արիա ն «Dich teure Halle» ` «Տանհոյզեր» օպերայից,  Միրզոյան՝ ««Ինտրոդուկցիա և «Անընդհատ շարժում» ջութակի և նվագախմբի համար», Խաչատրյան՝ Սիմֆոնիա թիվ 2 (2-րդ մաս):  

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ), հիմնադրվելով 90 տարի առաջ Արշակ Ադամյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից, տարիներ շարունակ եղել է նախկին Խորհրդային Միության առաջատար նվագախմբերից մեկը: Տարբեր տարիների նվագախումբը գլխավորել են Ա. Ադամյանը, Ալ. Սպենդիարյանը, Ս. Չարեքյանը, Գ. Բուդաղյանը, Կ.Սարաջյանը, Մ. Մալունցյանը, Օ. Դուրյանը, Մ. Տերյանը, Ռ. Վարդանյանը, Ա. Քաթանյանը, Դ.Խանջյանը Վ. Գերգիևը, Վ. Պապյանը, Մ. Ավետիսյանը և Լ. Ճգնավորյանը: 2000 թ.հոկտեմբերին ՀԱՖՆի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնեց Էդուարդ Թոփչյանը: Ֆիլհարմոնիկի գործունեությունը միտված է բարձրացնելու տեղի ունկնդրի մշակութային և երաժշտական պատրաստվածությունը` կանոնավոր կերպով հանդես գալով դասական սիմֆոնիկ և օպերային, ինչպես նաև ժամանակակից և ազգային երաժշտության համերգներով: Իր հիմնադրման շրջանից նվագախումբը կատարել է գրեթե ողջ դասական երգացակը: Ֆիլհարմոնիկը ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ: ՀԱՖՆ-ը նաև հայ երաժշտարվեստի յուրահատուկ դեսպանն է աշխարհում և հաճախ հյու րախաղերով հանդես է գալիս արտերկրում:

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts