Օրվա բաղադրատոմս. Ֆրանսիական տորթ «Ֆրեզյե»
LifestyleԲաղադրամասեր՝
Բիսկվիտ՝
Վանիլային շաքարավազ՝ 10 գրամ
100 գրամ շաքարավազ
50 գրամ ալյուր
25 գրամ կրախմալ
1 թեյի գդալ փխրեցուցիչ
3 հատ ձու
Կրեմ՝
700 մլ կաթ
200 գրամ կարագ
100 գրամ ֆրուկտոզա
40 գրամ ալյուր
40 գրամ կրախմալ
50 մլ ջուր
20 գրամ ժելատին
Զարդարանք՝
600 գրամ ելակ
50 գրամ մուգ շոկոլադ
Պատրաստման եղանակ՝
Դեղնուցը սպիտակուցից առանձնացնել։
Սպիտակուցը մի պտղքունց աղի հետ հարել, ավելացնել 50 գրամ շաքարավազ, դեղնուցը վանիլային շաքարավազի ու սովորական շաքարավազի հետ հարել․
Առանձին միախառնել ալյուրը, փխրեցուցիչը, կրախմալը։

Միախառնել դեղնուցի, սպիտակուցի ու ալյուրի զանգվածը, խառնել գդալով։
Ջեռոցի ամանը պատել խոհանոցային թղթով, քսել կարագ, լցնել խմորը։
Թխել 200 աստիճանով։

20 գրամ ժելատինը 50 մլ ջրի մեջ բացել։
40 գրամ ալյուրը, 40 գրամ կրախմալը միախառնել, ավելացնել 100 գրամ կաթ, հարել։
Մնացած կաթի մեջ հալեցնել ֆրուկտոզան կրակի վրա, ավելացնել ընդհանուր զանգվածին․
Դնել կրակին, եփել։
Ավելացնել կարագ։
Խմորը բաժանել երկու մասի, ամանը պատել ֆոլգայով, դնել առաջին շերտը, քսել կրեմը, ամակի կողքերին ելակ շարել, ելակ շարել նաև կենտրոնում։
Դնել 2-րդ շերտը, կրկին կրեմ քսել։
Դնել սառնարան 5-6 ժամ։
հանել քերել շոկոլադը, զարդարել ելակով ու մատուցել։

