Ես այդպես էլ չեմ հասկանա մարդկանց, ովքեր պնդում են, թե ծննդաբերությանը մասնակցելը բարդ է. Գոռ Պետրոսյանը ներկա է եղել դստեր ծնունդին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Գոռ Պետրոսյանի եւ Մերի Ներսիսյանի երկրորդ դուստրը ընդամենը օրեր առաջ է լույս աշխարհ եկել: Փոքրիկն ու մայրիկն այսօր արդենը տանը կլինեն, իսկ մինչ այդ Life.panorama.am-ը զրուցել է երջանիկ հայրիկի հետ, ով ի դեպ՝ ներկա է գտնվել ծննդաբերությանը:
«Ես այդպես էլ չեմ հասկանա մարդկանց, ովքեր պնդում են, թե ծննդաբերությանը մասնակցելը բարդ է: Այո, հուզվում ես, այո, գուցե մի փոքր էլ վախենում, բայց ես թե Էվայի ժամանակ, թե այսօր պնդում եմ, որ յուրաքանչյուր տղամարդ պետք է ներկա լինի իր երեխաների լույս աշխարհ գալուն: Կինդ անցնում է մի շարք փորձությունների միջով և եթե այդ պահին դու նրա կողքին չես, ապա էլ ե՞րբ ու ինչպիսի՞ իրավիճակում նա պետք է զգա, որ ամուր հենարան ունի, ում հետ կարող է դժվարություններ հաղթահարել: Վստահ եմ՝ այն տղամարդն, ով ներկա է լինում իր երեխայի լույս աշխարհ գալուն, բոլորովին այլ կերպ է ընկալում նոր կյանքի ծնունդը, այլ կերպ է վերաբերվում մոր ու երեխայի խնամքին և վերջապես կարողանում է ըստ արժանվույն գնահատել այն գինը, որը կինը վճարում է ազգանունդ շարունակելու, քեզ սերունդ տալու համար: Բացի այդ՝ ես չեմ պատկերացնում, որ երեխաս կարող է ծնվել, իսկ ես միայն ժամեր անց նրան տեսնելու հնարավորություն կունենամ. ես այդքան համբերատար չեմ»,- կնոջ ծննդաբերությանը ներկա գտնվելու թեմաի շուրջ՝ նշեց Գոռն ու պատմեց դստեր հետ առաջին հանդիպման մասին.
«Առաջին հանդիպումն անմիջապես նրա լույս աշխարհ գալուց էր. տպավորություններն աննկարագրելի են: 3 ու կես կիլոգրամանոց մի հրաշք մեկ վայրկյանում նոր գույն, նոր համ ու հոտ է տալիս կյանքիդ: Բայց ես պետք է խոստովանեմ, որ մինչև այս պահը կարծես հարյուր տոկոսով չեմ գիտակցել մեզ պատահած երջանկությունը: Այսօր էլ գրկել էի աղջկաս, նայում էի նրա քնած դեմքին ու ինքս ինձ հարցնում՝ միթե սա իմ երեխան է»:
Շարունակությունը` այստեղ: