Է. Շարմազանովը մարտահրավեր նետեց ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին
SocietyԱյսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱԺ-ի հավատարմագրված լրագրողներին հրավիրեց ֆուտբոլ խաղալու:
Այն դիտարկմանը, թե ամեն տարի պատգամավորները պարտվել են լրագրողներին, ԱԺ փոխնախագահն արձագանքեց հետեւյալ կերպ. «Ես կարծում եմ՝ ամենակարևորը գաղափարն է, բայց սեփական ժողովրդի շահերը պաշտպանող լրատվամիջոցներին պարտվելն ամոթ չէ մեզ համար, հույս ունեմ՝ այս խաղը կլինի հետաքրքիր ու չեն լինի պարտվողներ և հաղթողներ»:
Է. Շարմազանովը լիահույս է, որ այս անգամ իրենց թիմը հաղթելու է լրագրողներին:
Հերթական կրեատիվ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 4-ին: