Կառավարության այսօրվա որոշմամբ «Տեխնիկական անվտանգության ազգային պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» կանոնադրությունում փոփոխություն կատարեցին,- հայտնում է Orer.am-ը: Փոփոխությունը ենթադրում է, որ գազալցակայաններում և բենզալցակայաններում հրդեհային անվտանգության փորձաքննություն պետք է կատարվի, ապա թույլատրվի կոնկրետ տարածքում դրանց բացումը: «Պայթունավտանգ օբյեկտներում միանգամից գնում են, տեղում նայում ու տալիս եզրակացություն»,- նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ հարցն իրեն մտահոգում է, նշելով որ չափորոշիչները պետք է վերանայվեն. «Ես մտահոգություններ ունեմ, բայց պիտի քննարկենք, ես հասկանամ` ինչ է»: