Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռն օրինական Է ճանաչվել
SocietyՄոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 28-ին օրինական Է ճանաչել գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կայացածված դատավճիռը, որը չորս տարվա ազատազրկման Է դատապարտել 700 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով:
«Հայրապետյանի նկատմամբ Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանի վճիռը թողնել անփոփոխ, պաշտպանող կողմի վճռափոխության գանգատը՝ առանց բավարարման»,-որոշումը հրապարակել Է դատավորը:
Այսպիսով՝ դատավճիռն օրինական ուժի մեջ Է մտել եւ պարտադիր դարձել կատարման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նիստի ընթացքում դատարանի առջեւ որպես վկաներ հանդես են եկել մշակույթի եւ արվեստի, Մոսկվայի հայ համայնքի, ինչպես նաեւ «Վստահություն» նախագահական ակումբի մի քանի ներկայացուցիչներ, որոնք խնդրել են Հայրապետյանին նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ: Վկաները դատարանում խոսել են Հայրապետյանի օրինավորության մասին եւ նրան բնութագրել որպես «բացառիկ դրական ու եզակի մարդ», որն իր կյանքը նվիրել Է միայն բարի գործերի:
Իր հերթին դատապարտյալի փաստաբան Դավիթ Խեչյանը դատարանի ուշադրությունը դարձրել Է Հայրապետյանի առողջական վատ վիճակի վրա: «Հայրապետյանի առնվազն երկու հիվանդություն խոչընդոտում են նրան կալանքի տակ պահելուն, մարդը տառապում Է մահացու հիվանդությամբ, դա պարզապես մահավճիռ Է նրա նկատմամբ»,-ընդգծել Է փաստաբանը:
Գործարարի պաշտպանությունը մտադիր Է շարունակել պայքարը դատավճիռը չեղարկելու համար: «Նախ մենք վճռափոխության գանգատով դիմելու ենք Մոսկվայի քաղաքային դատարանին, ապա ՌԴ Գերագույն դատարանին»,- ՏԱՍՍ-ին ասել Է փաստաբանը դատական նիստից հետո: Դրա հետ մեկտեղ դատապաշտպանը նշել Է, որ անհրաժեշտություն չի տեսնում դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, «քանի որ այն չի կարող փոխել դատավճիռը»: Նա հայտարարել Է, որ պաշտպանությունը ձգտելու Է հասնել Հայրապետյանի պայմանական-վաղաժամկետ ազատման: Սակայն նման խնդրանքով կարելի Է դիմել միայն վեց ամիս անց:
Ավելի վաղ Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը գործարարին մեղավոր Է ճանաչել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից՝ Թամարա Իզմեստեւայից, 700 հազար դոլար հափշտակելու մեջ: Նաեւ դատարանը որոշել Է Հայրապետյանից 20,850 մլն ռուբլի բռնագանձել տուժածի օգտին:
Ինչպես պարզել Է հետաքննությունը, գործարարը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին, Թամարա Իզմեստեւայից 700 հազար դոլար Է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն օժանդակելու համար, բայց իրապես չԷր կարող ազդել դատավճռի վրա: