Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ստացել է «Երևանի զինանշան» հուշամեդալ
CultureԵրևանի քաղաքապետի որոշմամբ` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի առթիվ ֆիլհարմոնիկ նվագախումբը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը պարգևը հանձնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանին: Վերջինն իր շնորհակալություն է փոխանցել Երևանի քաղաքապետին՝ ֆիլհարմոնիկի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության և գնահատանքի համար: