Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ստուգումների քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ, մեկ ստուգմամբ արձանագրված գումարն ավելացել է 2.1 անգամ

Economics

Օպերատիվ հետախուզության վարչության օրակարգում վարչարարական նոր մոտեցումներ են որդեգրվել: Ստուգումների քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ, մեկ ստուգմամբ արձանագրված գումարն ավելացել է 2.1 անգամ:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, 2016թ. մարտի 3-ից ստանձնելով պետական եկամուտների կոմիտեի ղեկավարումը, համակարգի առջև խնդիր է դրել՝ հավասար մրցակցային պայմանների ապահովմամբ նպաստել երկրում գործարար մթնոլորտի բարելավմանը, ներկրման ու արտահանման մրցակցային շուկաների ստեղծմանը, ներդրումային միջավայրի խթանմանը և այդ ուղղությամբ հստակ հանձնարարականներ տվել պատասխանատու ստորաբաժանումներին: ՕՀՎ 4-րդ` կազմակերպական և տեղեկատվական բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանի խոսքով` օպերատիվ հետախուզության վարչության առջև խնդիր է դրվել հսկողական միջոցառումներն իրականացնել` զերծ մնալով բիզնեսի գործունեությանը չհիմնավորված միջամտություններից և տնտեսվարողներին անհարկի անհանգստություն պատճառելուց: Մասնավորապես, հնարավոր ռիսկային երևույթների բացահայտման նպատակով վերլուծական գործիքների կիրառմամբ, համապարփակ վերլուծություններով և նախորդ ժամանակաշրջանների հետ հաշվետվական տվյալների համադրումներով նախևառաջ վեր հանել անբարեխիղճ հարկային պահվածք դրսևորած տնտեսվարողներին, ապա նոր միայն նրանց նկատմամբ իրականացնել հսկողություն:

Հովհաննես Հովսեփյանի հանձնարարությամբ` վարչության կողմից առավել ուշադրություն է դարձվել հատկապես գործարքների փաստաթղթաշրջանառության կանոնների շրջանցման մեխանիզմներին, իրական ծավալների և արժեքների թերհայտարարագրման խնդիրներին: Ըստ Աշոտ Զաքարյանի, կոմիտեի ղեկավարի կողմից կարևորվել է նաև մանրածախ առևտրի ցանցերում` առավելապես ներմուծող կազմակերպությունների մասով, անապրանք գործարքների, փոխկապակցված ընկերություններին նպատակային գներով իրացման, ապրանքների կամ ծառայությունների գների, իրացման շրջանառությունների թերհայտարարագրմ ամբ պայմանավորված շահութաբերության ցածր մակարդակի դեպքերի հայտնաբերումը, ինչպես նաև աշխատողների թվաքանակի և իրական աշխատավարձի հայտարարագրման խնդիրների հիմնովին կարգավորումը: Առանձնակի ուշադրություն է դարձվել մոնիթորինգի, արտաքին դիտարկման, ռիսկերի հիման վրա հարկային հսկողությանն` առավել հասցեական և թիրախային դարձնելով վարչության կողմից ձեռնարկված յուրաքանչյուր միջոցառում:

ՕՀՎ 4-րդ բաժնի պետի դիտարկմամբ` վարչարարական նոր մոտեցումներով պայմանավորված, օպերատիվ հետախուզության վարչության 2016-ի մարտ-մայիս ամիսներին արձանագրված ցուցանիշները թիրախային հսկողության արդյունք են. «2016-ի մարտ-մայիս ամիսներին իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 74 ստուգում` 2015-ի նույն ժամանակահատվածի 191-ի դիմաց:

Արդյունքում արձանագրվել է 1 միլիարդ 68 միլիոն դրամ, ստուգումների քանակը նվազել է 2.6 անգամ, արդյունքում մեկ ստուգմամբ արձանագրված գումարն այս տարի ավելացել է 2.1 անգամ: 2015թ. մարտ-մայիս ամիսներին միջինը մ եկ ստուգումով արձանագրվել էր 6 միլիոն 900 հազար դրամ, իսկ 2016թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 14 միլիոն 400 հազար դրամ»:

ՊԵԿ նախագահի հանձնարարականով, մինչ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելը, համապարփակ ուսումնասիրվում, վերլուծվում է ռիսկային համարվող տնտեսվարողի գործունեությունը, ինչի արդյունքում էլ ՕՀՎ աշխատակիցները ներկայացնում են հիմնավորված միջնորդություն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար. «Ընտրվում են այն սուբյեկտները, որոնք պարբերաբար իրականացնում են անփաստաթուղթ գործարքներ: Արտաքին դիտ ումներից և համապատասխան տեղեկություններ ձեռքբերելուց հետո են միայն ՕՀՎ աշխատակիցները միջամտում նրանց աշխատանքին. սա կոմիտեի նախագահի հստակ հանձնարարականն է»,-նշել է Աշոտ Զաքարյանը:

Շարունակական բարեփոխումներով որդեգրված գործելաոճի և նոր մոտեցումների արդյունքում հաջողվել է նաև օպերատիվ-հետախուզական համեմատաբար քիչ միջոցառումներով էապես ավելացնել լրացուցիչ հարկային մուտքերը:

Այսպես, 2016-ի մարտ-մայիս ամիսներին վարչությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական 583 միջոցառում, 2015-ի նույն ժամանակահատվածում՝ 763 միջոցառում, այսինքն, այս տարի արդեն իսկ 180-ով կամ 23 տոկոսով նվազել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը, փոխարենը 2016թ. մարտ-մայիս ամիսներին կազմվել են վարչական ակտեր 146 միլիոն 300 հազար դրամով ավելի` 201 5-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Կրկնապատկվել է մեկ օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ արձանագրված միջին գումարը` 2015թ.-ի մոտ 400 հազար դրամից դառնալով 800 հազար դրամ:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine