Ինչպես հալեցնել որովայնի ճարպերը տան պայմաններում պատրաստվող օշարակի միջոցով
LifestyleTert.am-ը գրում է.
Healthy Life Tricks-ը ներկայացրել է օշարակի պատրաստման եղանակը, որը կօգնի նվազեցնել ճարպի և ջրի պարունակությունն օրգանիզմում: Այս օշարակն իսկապես օգտակար է, հատկապես որևէ մարզանքի հետ համատեղ:
Այն կարող է օգնել բարելավել հիշողությունը, տեսողությունն ու լսողությունը: Հիմնական բաղադրիչն է թարմ ծովաբողկը, որը հարուստ է C, B1, B6, B2 վիտամիններով, երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով: Ծովաբողկը կարգավորում է նյութափոխանակությունը, վերացնում է հոգնածությունը` միևնույն ժամանակ նպաստելով ստամոքսում լավ բակտերիաների զարգացմանը:
Բաղադրիչները`
125 գրամ ծովաբողկ,
4 կիտրոն,
3 թեյի գդալ մեղր,
2 թեյի գդալ աղացած դարչին
1 կտոր կոճապղպեղ (2 սմ)
Պատրաստումը. անհրաժեշտ է բլենդերով հարել ծովաբողկը և կոճապղպեղը: Քամեք կիտրոնի հյութը և ավելացրեք բլենդերի մեջ, ավելացրեք 3 թեյի գդալ մեղր, 2 թեյի գդալ դարչին և խառնեք՝ մինչև օշարակ ստացվի: Օշարակը պահեք բանկայի մեջ:
Օգտագործումը՝ մեկ թեյի գդալ օրական երկու անգամ՝ ուտելուց և կարդիո մարզանքից առաջ: Երեք շաբաթ օգտագործելուց հետո դադար տվեք: