Կոռուպցիայի դեմ պայքարում տեղացի փորձագետներ կներգրավվեն
Society2016 թվականի հունիսի 23-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնում (http://gov.am/am/announcements/item/175/) հրապարակվել են ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից ձևավորման ենթակա փորձագիտական հանձնախմբի տեխնիկական առաջադրանքները:
Հանձնախմբի ձևավորման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին անհրաժեշտ է ձեռք բերել կոռուպցիայի դեմ պայքարիռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների (առողջապահություն, կրթություն և գիտություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ ծառայությունների մատուցման մասով) համար 4 տեղացի փորձագետների ծառայություններ:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2016 թվականի հուլիսի 23-ը ներառյալ: