Քրիստինե Պեպելյանն այցելել է ապրիլյան պատերազմում զոհված Հերոս Հրաչ Գալստյանի ընտանիքին (ֆոտո)
LifestyleԵրգչուհի Քրիստինե Պեպելյանը երեկ այցելել է հերոսացած ավագ լեյտենանտ Հրաչ Գասպարյանի ընտանիքին: Այս մասին տեղականում ենք իր ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարներից, որտեղ նաև հետևյալ գրառումն է կատարել.
«Գյումրիում էինք` Հերոս Հրաչ Գալստյանի տանը…Էմոցիաներն այնքան շատ էին… Հուզմունք, ժպիտ, հիշողություններ… իսկ նրա փոքրիկ գեղեցկուհին արդեն 2 ամսական է՝ այնքան խելոք, այնքան խաղաղ… Շնորհակալ ենք ընդունելության համար…Հավերժ հիշատակ մեր զինվորներին», – ընդգծել է Ք. Պեպելյանը:
Հիշեցնենք, որ ծնունդով գյումրեցի 25-ամյա Հ. Գալստյանը հերոսաբար զոհվել է ապրիլյան պատերազմում` Թալիշի պաշտպանության ժամանակ: Հերոսի այրին Շիրակի մարզի Ախուրյանի Մոր ու մանկան հիվանդանոցում մայիսի 6-ին լույս աշխարհ է բերել Հ. Գասպարյանի ժառանգին`փոքրիկ Անահիտին:
