Հանուն նոր ֆիլմի Նիկոլ Քիդմանը վերածվել է «պառավի» (լուսանկարներ)
LifestyleՀոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը` ավստրալուհի Նիկոլ Քիդմանը, նոր ֆիլմի նկարահանման հրապարակում ամբողջովին կերպարանափոխվել է`«ծերանալով» միանգամից մի քանի տարով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 49-ամյա դերասանուհին նկարահանվում է Top Of The Lake քրեական թրիլերում` ներկայանալով կիսաճերմակած մոխրագույն կեղծամով, կնճիռներով, դեմքի վրա պիգմենտացիոն լաքաներով:
Հայտնի է, որ հոլիվուդյան աստղը տվյալ ֆիլմում ստանձնել է 2-րդական դեր: Նրա կերպարի մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել:
Նշվում է, որ Ավստրալիայում նկարահանվող ֆիլմը պատմում է առեղծվածային պայմաններում անհետացած 12-ամյա աղջկա մասին:







