Yerevan, 29.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի 344 հեռավոր գյուղերում բնակիչները կշարունակեն օգտվել անվճար ինտերնետից

Society

Հայաստանի հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային մինչև 1000 բնակիչ ունեցող 344 գյուղական բնակավայրերում կշարունակվի անվճար ինտերնետ ծառայության տրամադրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն հնարավոր է դառնում ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների, «Յուքոմ» ընկերության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շնորհիվ: Հունիսի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հուշագիրը ստորագրեցին Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» ծրագրի շրջանակներում 2014 թվականին Հայաստանի հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային մինչև 1000 բնակիչ ունեցող 344 գյուղական բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար (WiFi երթուղիչ) սարքեր և մեկ տարի նշված գյուղերի բնակիչներին տրամադրվել է անվճար ինտերնետ: Ծրագրի իրականացման արդյունքում նշված վայրերում արձանագրվել է ինտերնետ օգտագործողների թվաքանակի աննախադեպ աճ: Թե երիտասարդների, թե մեծահասակների կողմից դրական արձագանքները նպաստել են ծրագրի շարունակականության համար:

«Յուքոմ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հովանավորչական հիմունքներով ծրագրում ներառված ու ընկերության 3G ծածկույթում գտնվող գյուղական համայնքներում անլար երթուղիչ սարքերի միջոցով անհատույց հիմունքներով շարունակել ապահովել ինտերնետի տրամադրումը:

Նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` պետություն-մասնավոր համագործակցության այս ձևաչափը կարող է խթան լինել նմանատիպ նոր ծրագրերի իրականացման համար: «Հետագայում կքննարկենք ու կփորձենք այլ բնակավայրերում ևս նման լուծումներ գտնել: Բանակցություններով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Յուքոմ» ընկերությունն առնվազն երեք տարի նշյալ համայնքներում անվճար ինտերնետ կմատուցի»,-հայտնեց նախարարը:

ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ նշեց, որ կարևորում են նշյալ ծրագրի իրագործումը հատկապես համայնքներում էլեկտրոնային կառավարման գործընթացին հիմնարար աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից: Նա հույս հայտնեց, որ այլ համայնքներում ևս ինտերնետի բավարար հասանելիություն և կապի որակ կապահովվի:

«Յուքոմ»-ի տնօրեն Հայկ Եսայանը նախաձեռնության համար շնորհակալություն հայտնեց Էկոնոմիկայի նախարարությանը` շեշտելով, որ այս ծրագիրը բխում է երկրի որդեգրած ռազմավարությունից: «Մենք շատ ենք կարևորում գյուղական վայրերում կապի առկայությունն, ու որպես օպերատոր մեր առջև խնդիր ենք դրել որակյալ ծառայությունների մատուցումը: Սա իր ազդեցություն կունենա Հայաստանում աշխարհագրական փոխկապակցվածության վրա»,-ասաց Եսայանը: Նա վստահեցրեց, որ երեք տարին նվազագույն ժամանակահատվածն է, որ նշյալ համայնքներին կապահովեն ինտերնետ հասանելիությամբ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գնահատմամբ` ծրագրի առնչությամբ մարդկանց ոգևորությունն ու ինտերնետի կիրառման ծավալն ապացուցել են, որ ճիշտ որոշում է կայացվել: «Հուսով ենք` ծրագրում ներառված գյուղերի քանակը կավելանա, ինչն էլեկտրոնային հասարակության ու տեխնոլոգիական զարգացման կարևոր խթան կհանդիսանա»,-ավելացրեց Ենգիբարյանը:

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education