Մամ, լավ եմ, վաղը գուքամ. ջրահեղձ եղած զինծառայողը վերջին անգամ մոր հետ էր խոսել
LifestyleNEWS.am-ը գրում է.
Երեւանի Նուբարաշենում զինվորական կրակարանի մոտ գտնվող ջրամբարում այսօր՝ հունիսի 29-ին, ջրահեղձ եղած 20-ամյա Էդգարը երկու օր առաջ էր խոսել մայրիկի հետ եւ ասել՝ լավ է, թող պատրաստվեն, որ վաղը վերադառնալու է տուն: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդգարի հորաքույրը՝ Կատյա Չաղլյանը. «զանգել մորն ասել էր՝ «Լավ եմ, պատրաստվեք, վաղը գուքամ»»: Նա նշեց, որ Էդգարի մայրն ու հայրն իրենց միակ զավակի՝ բանակից վերադառնալու կապակցությամբ պատրաստություն տեսնելիս են եղել, երբ զանգել եւ հաղորդել են՝ Էդգարը մահացել է:
Կատյա Չաղլյանի խոսքով՝ Էդգարի ծնողներն արդեն մի քանի ժամ է փորձում են մանրամասներ ճշտել՝ ինչպես է պատահել դեպքը, ոնց է Էդգարը հայտնվել ջրամբարում եւ խեղդվել. «Զանգել են զինկոմիսարիատից, կանչել են՝ արեք ձեր երեխեն մեռել է, էնտեղից եկել է էս խեղճ մարդը ընկել է, ինֆարկտ կտանի: Ժամը 8-ին Երեւան էին կանչելու, որ դիակը տեսնեն, հրաժարվան՝ վաղը արիք ըսին: Նստած տունը, ոչ մի բանից տեղյակ չենք»,-ասաց նա:
Կատյա Չաղլյանը նշեց, որ Էդգարը գոհ է եղել ծառայությունից եւ ոչ մեկից բողոք չի ունեցել:
Շարունակությունը՝ այստեղ: