Հանրապետությանը մոտեցող ցիկլոնն Արթիկում նոր սելավների վտանգ չի առաջացնի
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությանը նոր ցիկլոն է մոտենում: Հունիսի 30-ին Հայաստանիհյուսիսային շրջաններում, իսկ հուլիսի 1-4-ին շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ հուլիսի 1-3-ին կնվազի 3-4 աստիճանով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը հայտնեց, որ հանրապետությանը մոտեցող նոր ցիկլոնը Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նոր սելավների վտանգ չի կրում, սակայն ամբողջությամբ չբացառեց նմանատիպ երևույթների հավանականությունը:
«Հորդառատ տեղումների ռիսկայնությունը դեռևս պահպանվում է, սակայն չեմ կարծում, որ կլինեն մեծ ռիսկեր»,-մանրամասնեց Պետրոսյանը:
Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել էին քաղաքի գլխավորփողոցները: