Աննա Բաբայանը կիսվում է գեղեցիկ կազմվածքի, մաշկի և վարսերի խնամքի իր տարբերակներով
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մոդել, դիմահարդար Աննա Բաբայանը Life.panorama.am-ի հետ զրույցում կիսվել է իր գեղեցկության բանաձեւով:
Մեզ հետ զրույցում գեղեցիկ մարմին ունենալու համար Աննան առաջին հերթին առանձնացրեց առողջ սննդի գործոնը.
«Ինձ համար ամենակարեւորը առողջ սնունդն է, ես փորձում եմ մշտապես ճիշտ սնվել ու օրական 1.5-2 լիտր ջուր խմել, քանի որ մեր օրգանիզմում ջրի գործոնը շատ մեծ է»,- նշեց մոդելը, ով բոլորովին վերջերս է մայրացել:
Բալիկին ունենալուց հետո քաշի վերականգնման եւ առհասարակ կազմվածքը պահպանելու թեմայի շուրջ Աննան ժպիտով նկատեց.
«Սպորտով չեմ զբաղվում, փոխարենը բավականին շատ եմ քայլում: Ծննդաբերությունից հետո դեռ լիովին նախկին քաշս չեմ վերականգնել, բայց արդեն շատ մոտ եմ: Բալիկին ունենալուց հետո դիետաներ չեմ պահում, ուղղակի փոքրիկի խնամքով ինքնուրույն զբաղվելն արդեն իսկ օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից»:
Շարունակությունը` այստեղ: