Հին Սիլիկյան-Աշտարակ ճանապարհահատվածի որոշ հողատարածքների նկատմամբ ճանաչվեց գերակա հանրային շահ
SocietyԿառավարութան որոշմամբ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Հին Սիլիկյան-Աշտարակ) ճանապարհահատվածում առկա որոշ գույքերի և հողատարածքների նկատմամբ ճանաչվեց բացառիկ՝ գերակա հանրային շահ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործադիրի նիստում նշեց, որ Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում նախատեսվում է իրականացնել Երևանի Հին Սիլիկյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:
«Հին Սիլիկյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում իրականացված նախնական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա են որոշ գույքեր, որոնք ընկնում են Հին Սիլիկյան-Աշտարակ ճանապարհահատվածում»,- ասաց Երևանի քաղաքապետը: