Ֆարել Ուիլյամսն իր «ապակեպատ» առանձնատունը վաճառել է 9.25 մլն դոլարով (լուսանկարներ)
LifestyleԱմերիկյան հայտնի երգիչ-երգահան Ֆարել Ուիլյամսը, ով մի քանի տարի առաջ վաճառքի էր հանել Մայամիում գտնվող իր «ապակեպատ» առանձնատունը, վաճառել է անշարժ գույքը 9.25 մլն դոլարով:
Oվկիանոսի ափին գտնվող շքեղ առանձնատունը երկհարկանի է և ունի 5 ննջասենյակ, 7 լոգասենյակ:
Առանձնատան յուրահատկություններից մեկն այն է, որ դրա ցանկացած կետից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Ատլանտյան օվկիանոս: Հայտնի է, որ 43-ամյա Ուիլյամսն այս տունը ձեռք է բերել 2007թ.` 12.7 մլն դոլարով: Բայց քանի որ աստղն իր ընտանիքի հետ մշտական բնակության է տեղափոխվել Լոս Անջելես, նա որոշել է վաճառել անշարժ գույքը:









