Նիկի Ռիդը և Յան Սոմերհոլդերը՝ Կալիֆորնիայում գնումներ կատարելիս (ֆոտո)
LifestyleՆիկի Ռիդը և Յան Սոմերհոլդերը ամուսնացել են մեկ տարի առաջ, սակայն հետևելով նրանց, տպավորություն է ստեղծվում, որ նրանք դեռ մեղրամիս են վայելում։
Ամուսիններին պապարացիները նկատել են երեկ, Կալիֆորնիայի Venice canals-ում, որտեղ նրանք եկել էին զգեստապահարանը թարմացնելու համար գնումներ կատարելու։
Վերջին անգամ 28-ամյա Նիկի Ռիդը և 37-ամյա Յան Սոմերհոլդերը միասին հայտնվել են մարդկանց առաջ մայիսին։ Իսկ մինչ այդ լուրեր են պտտվում այն մասին, որ նրանք առաջիկայում պատրաստվում են երեխաներ ունենալ։


