Գիտնականները հիշողություններից ազատվելու միջոց են գտել
SocietyԲելգիայի Լյովենի կաթոլիկ համալսարանի եւ Գերմանիայի Լայբնիցի ինստիտուտի հետազոտողները կարողացել են մկների մոտ ոչնչացնել ասոցիատիվ հիշողությունները՝ գլխուղեղում ճնշելով մեկ գենի ակտիվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Biological Psychiatry հանդեսը:
Նյարդակենսաբանները նեյրոպլաստին գենը փոխել են այն կերպ, որ այն կարելի Է «միացնել» ժամանակի որոշակի պահերի:
Նեյրոպլաստինը չափազանց կարեւոր Է ուղեղի աշխատանքի համար: Մասնավորապես, եթե մարդու մոտ այդ գենն ինչ-որ պատճառներով նվազեցնում Է իր ակտիվությունը, ապա դա կարող Է հանգեցնել մտավոր ունակությունների թուլացման եւ շիզոֆրենիայի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: