Սեւանում ամառային լողաշրջանի մեկնարկը տրված է
SocietyՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Գեղարքունիքի մարզում պաշտոնապես ազդարարեց ամառային լողաշրջանի բացումը:
Սեւանա լճի ափամերձ տարածքներում, «Սեւան Ազգային պարկ»-ի կողմից սպասարկվում են երեք հանրային լողափեր: Հանգստավայրերում նախապատրաստական բնույթի բոլոր աշխատանքներն ավարտված են, արդեն իսկ նկատ վում է հանգստացողների շարժ: ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանը հանրային լողափերում աշխատակիցներին վերջին ցուցումներն է տալիս՝ կոչ անելով ամառային լողաշրջանում ջրային տարածքներում տեղի ունեցող պատահարների նկատմամբ լինել առավել զգոն: Ցուցումներ ստանալուց անմիջապես հետո հատուկ ջրափրկարարական ջոկատն անցավ ծառայության: 33 փրկարարներն ու 9-ը ջրասուզակներն իրենց կցված ափամերձ վայրերում այսօրվանից փորձելու են կանխել հնարավոր արտակարգ իրավիճակները: Եվ այսպես, ամառային լողաշրջանի բացումը պաշտոնապես ազդարարված է:
«Փրկարարների ծառայությունն իրականացվում է երեք հանրային լողափերում՝ Սեւանի թերակղզու հանգստյան գոտում, Լճափ համայնքի ափամերձ հատվածում եւ Ծովինար համայնքի տարածքում: Սեւանա լճում՝ համապատասխան խորությունների վրա, արդեն տեղադրվել են լողանշաններ, մոտորանավակներով հերթապահ ջրափրկարարները շրջում են ափամերձ տարածքներով՝ մշտապես հետևելով հանգստացողներին:
Ջրում պատահար կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, անկախ այն բանից, թե որքան լավ լողորդ է նա: Այստեղ ավելորդ ինքնավստահությունը կարող է լինել ճակատագրական: Նույնիսկ լավ լող որդը կարող է ջրահեղձ լինել հանկարծահաս հիվանդության կամ հոգնածության պատճառով: Նման դեպքեր հատկապես այս շրջանում հաճախ են պատահում: Այդպիսի մի վառ օրինակ էլ փրկարարական վարժանքի միջոցով ցուցադրվեց այսօր:
Պայմանական ջրահեղձվածին ցուցաբերում են առաջին օգնությունը»,- նշեց փրկարարական վարչության պետը:Տեղում ջրասուզակ Վահե Մելքոնյանը հանգստացողներին իր խորհորդները տվեց: Շոգերը սկսվել են, եւ հանգստյան շրջանը բացվել:
Հանգստացողները Սեւան են շտապում հանրապետության տարբեր վայրերից եւ արտերկրից:Ջրափրկ արարական ջոկատի տղաները վստահեցնում են որ ապահովված են անհրաժեշտ հանդերձանքով ու տեխնիկայով ՝ հարկ եղած դեպքում ջրափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Գեղարքունիքի մարզպետարանի եւ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների համագործակցությամբ հանրային լողափերում ստեղծվել են անվճար բժշկական եւ փրկարար ծառայության կետեր, իսկ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից հանգստի շրջանում կիրականացվի շուրջօրյա հերթապահություն: