Իմ կիսաշրջազգեստը չափազանց կարճ էր. սեռական բռնության մասին ազդեցիկ ֆոտոշարք
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Բելառուսից հայտնի լուսանկարչուհի Յանա Մուզարվեկը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում, ազդեցիկ ֆոտոշարք է իրականացրել, որը հայտնվել է համաշխարհային պարբերականների էջերին։ Լուսանկարչուհու համար ներշնչանքի աղբյուր է դարձել սեռական բռնության ենթարկված մի կնոջ դատական գործ։ Սթենֆորդի համալսարանի 20-ամյա ուսանողը հարբած եւ անգիտակից վիճակում կնոջը սեռական բռնության էր ենթարկել եւ դատարանի որոշմամբ կատարած հանցանքի դիմաց «արժանացել է» շատ մեղմ պատժի՝ ընդամենը 6 ամիս ազատազրկման։
Դրանից հետո լուսանկարչուհին ազդեցիկ ֆոտոշարք է արել։ Լուսանկարներում սեռական ոտնձգությունների ենթարկված մոդելները ցուցատախտակներով են, որոնց վրա գրված է ֆոտոշարքի մեսիջը.

«Իմ կիսաշրջազգեստը չափազանց կարճ էր»

«Ես պետք է ակնկալեի, որ նման բան կպատահի»

«Ես էի մեղավոր, խմած էի»

«Ես շատ ջերմ էի»

«Ես պետք է իմանայի, ինչպես դրսեւորեի ինձ»

«Ես չպետք է մենակ զբոսնեի»

«Ես չեմ կարող մերժել իմ ընկերոջը»