Բնական միջոց, որը կմաքրի աղիքներն ու օրգանիզմը կազատի ավելցուկային հեղուկից
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Առողջապահության մասնագետները փորկապության առաջացման համար նշում են մի շարք գործոններ,որոնցից ամենատարածվածը ոչ ակտիվ կյանքն է, ինչպես նաև սթրեսը, տարիքը, տարբեր դեղամիջոցները, երբեմն նաև վիտամինները, ջրի պակասը։ Այս ցանկը չի ավարտվում այստեղ։ Փորկապության խնդրով տառապում է 10 մարդուց 1-ը։
Եթե ունեք այս խնդիրը, ապա ներկայացվելիք բաղադրատոմսը կարող է լուծել անգամ ամենաբարդ փորկապությունը։
Բաղադրատոմսն ամբողջությամբ բնական է և չունի կողմնակի ազդեցություններ։ Այն մաքրում է աղիքները և օրգանիզմից դուրս բերում ավելորդ հեղուկը։
Բնական լուծողական միջոց պատրաստելու համար անհրաժեշտ է՝
• 1 բաժակ սալորաչիր
• 1 բաժակ արմավ (խուրմա)
• 5 բաժակ եռացած ջուր։
Պատրաստման եղանակը
Սալորաչիրն ու խուրման կտրատել, ապա ավելացնել եռացած ջուրը։ Խառնուրդը դնել կրակին ու եփել այնքան, մինչև թանձրանա։
Լուծողական միջոցն արդեն պատրաստ է։ Այն օգտակար է բոլոր տարիքի մարդկանց, այդ թվում նաև երեխաներին։
Խառնուրդը կարելի է ավելացնել մածունի մեջ և այդպես ուտել, կամ առավոտյան 1 ճաշի գդալ ուտել որպես ջեմ։