Թունազերծեք մարմինը և ազատվեք քրոնիկ բորբոքումներից համեմի օգնությամբ
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Ապացուցված է, որ համեմը բավական արդյունավետ միջով է օրգանիզմը թույներից ազատելու համար։ Այն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու ծանր մետաղները։ Այն արդյունավետ է նաև օրգանները սնդիկից ազատելու գործում։
Ծանր մետաղների առկայությունը օրգանիզմոում կապվում է մի շարք հիվանդությունների առաջացման հետ, ինչպիսիք են քաղցկեղը, ուղեղի, թոքերի հիվանդությունները, հուզական խնդիրները, թույլ ոսկորները և սրտի հիվանդությունները։
Համեմը հարուստ է այնպիսի հանքանյութերով, ինպիսիք են կալցիումը, երկաթը, կալիումը, մանգանն ու մագնեզիումը։ Այն նաև հարուստ է վիտամին K և A-ով։ Այն ունի հակասնկային, հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ, որոնք կարող են ազատել վարակներից և բորբոքումներից։
Թարմ, օրգանական համեմը պետք է ընդգրկել սննդակարգում, որը կարելի է ավելացնել յուրաքանչյուր ուտեստի և աղցանների մեջ։
Ներկայացնում ենք համեմով պատրաստող հակաբորբոքային բաղադրատոմս, որի անհրաժեշտ բաղադրիչնեն են՝
• Կես բաժակ մանրացված թարմ համեմ
• Կես բաժակ օրգանական խնձորի հյութ
• Կես բաժակ ջուր
• 1 թեյի գդալ ցորենի մանրացված կանաչ փոշի (Ростки пшеницы) կամ որևէ այլ տեսակի կանաչ փոշի։
Բոլոր բաղադրիչները լավ խառնել՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ։