Եղանակն՝ առաջիկա հինգ օրերին
SocietyՀուլիսի 3-7-ը՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկանում ենք, որ քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝ հուլիսի 3-7-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: