ՀՀ պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունները պլանային են
SocietyՀՀ պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունները, նախ և առաջ, պլանային են և միտված ՊՆ բարեփոխմանը: Գյումրիում հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը: «Մենք՝ ՀՀ Նախագահի հետ,պատշաճ կադրային քաղաքականությունենք իրականացնում նաև զինված ուժերիղեկավարաման համակարգըկատարելագործելու ուղղությամբ: ԱյսօրՊՆ ղեկավարությունը, գլխավոր շտաբիպետը, կարողանում են զինված ուժերիղեկավարումն իրականացնել և զինվածուժերը տանել առաջ: Այնպես որ, եթելինում են կադրային փոփոխություններ,դրանք, նախ և առաջ, պլանային են՝առաջխաղացման, տեղափոխությունների,փոխարինումների համատեքստում:Անշուշտ, լինում են փոփոխություններ,որոնք միտված են համակարգի բարեփոխմանը: Լինում են պաշտոնի բարձրացումներ և պաշտոնանկություններ:Իմ ղեկավարման ժամանակ բոլոր արժանիները բարձր պաշտոններ են ստանձնել։ Դրա համար է, որ այսօր զինվածուժերը՝ այստեղ և Արցախում, տարածաշրջանում փոխգործունակ և մրցունակ են, և ապահովում են իրենցմարտունակությունը։ Այդ ամենը երևաց նաև ապրիլին: Իմ պաշտոնավարման ժամանակ միայն գնդապետի կոչումունեցող՝ ներառյալ և բարձր, շուրջ 140 մարդ է ազատվել, որոնցից 60-ը կապված են եղել կոռուպցիոն ռիսկերի հետ:Այնպես որ, կադրային փոփոխությունները շարունակական են»,- նշեց Սերյան Օհանյանը՝ կոչ անելով չփնովել սեփական զինված ուժերին:
«Բոլոր այն կառուցողական առաջարկությունները, որ եղել են, ՊՆ-ն սրբորեն է ընդունել է։ Սպառազինությանհամալրման գործընթացը՝ ժամանակակից համատեղելի սպառազինության՝ հեռահար ու գերճշգրիտ, ձեռքբերումներն ու արդիականացումը, մշտապես է: Երկու գործոն կա, որոնք այս կամ այն կերպ ա զդում ենմարտական ելքի վրա. մեկը մարդն է՝ մենք կառուցում ենք մարդակենտրոն բանակ, և երկրորդը՝ սպառազինությունն է ու ռազմական տեխնիկան, եթե երկուսի նկատմամբ էլ մենք ուշադիր չլինենք, ապա մարդը՝զինվորը, կարող է մեջքով թեքվել դեպի հրամանատարը, իսկ սպառազինությունը, եթե շահագործման լավագույնպայմաններում չի գտնվում, կարող է հուսախաբ անել, և դրա համար յուրաքանչյուր հրամանատար հետևություն էանում»,- նշեց Սերյան Օհանյանը՝ հավելելով, որ վարկի շրջանակներում Ռուսաստանից պառազինության ձեռքբերման պայմանագրերը 80 տոկոսով ստորագրված են:
ՀՀ պաշտպանության նախարարն, անդրադառնալով ադրբեջանական կողմից գրավված տարածքների կարևորությանը, նշեց, որ յուրաքանչյուր հայկական հողակտոր՝ լինի մշակված, թե անմշակ, սուրբ է, և այդ հողերը՝ այդ մի քանի դիրքերը, գտնվում են ԼՂՀ պաշտպանության բանակի նախաձեռնողական գործողություններով արագ, լիաժեքորեն հետ վերադարձնելու ունակության շրջանակներում:
Արմենուհի Մխոյան