Եղանակը Հայաստանում
SocietyՀանրապետության տարածքում հուլիսի 4-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։
Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 4-ին երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +17+19, իսկ վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+24,
Կոտայքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+24,
Գեղարքունիքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+24,
Լոռիում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +21+24,
Տավուշում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +24+29,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +30+32,
Արարատում՝ գիշերը` +1719, ցերեկը` +32+33,
Արմավիրում՝ գիշերը` +1719, ցերեկը` +32+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+24,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +31+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +19+22, ցերեկը` +31+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +22+26,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +25+28։