Yerevan, 04.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպիսի՞ն է ձեր մաշկը. Ինչպես խնամել այն

Lifestyle

Շատ խոնավ մաշկ

Շատ խոնավ մաշկը միշտ թաց է երեւում, ինչն էլ չափից ավելի քրտնելու հետեւանք է: Էսթետիսիանը չի կարող կարգավորել այս հարցը, համապատասխան մասնագետի պետք է դիմել, քանի որ դրա պատճառը ֆիզիկական ներքին, ինչպես հորմոնային կամ մետաբոլիկ, խախտումներն են: Այսպիսի մաշկ ունեցողները պետք է օգտվեն թեթեւ մաքրող նյութերից, բարձր տոկոսով սպիրտ պարունակող մաշկը մաքրող նյութերը հարմար չեն այսպիսի մաշկերին եւ կարող են այն գրգռել ու ավելի շուտ քրտնեցնել: Ցանկալի է, որ այսպիսի մաշկ ունեցողը կծու ուտեստներից խուսափի եւ իմանա, որ ոգելից խմիչքներն ու տաք ըմպելիքները լայնացնում են մաշկի անոթները եւ բարձրացնում մաշկի ջերմաստիճանը: 

Այտուցված մաշկ

Այտուցված մաշկն ուռած է երեւում: Դա տեղի է ունենում ջրային կուտակումներից: Այս երեւույթը կարող է առաջանալ ներքին որոշ հիվանդությունների կամ որոշ դեղերի օգտագործման հետեւանքով: Շատ տաք կլիման նույնպես կարող է այսպիսի երեւույթ առաջացնել, սակայն դա անցողիկ է, ինչպես տեղային հյուսվածքների վնասվածքը: Այտուցվածությունը կարող է առաջանալ նաեւ արյան շրջանառության խախտումից (օրինակ՝ աչքերի շուրջ ուռածությունը), սխալ սնվելուց, որը պատճառ է դառնում, որպեսզի հյուսվածքների ջուրը մնա մաշկի տակ (օրինակ՝ աղ օգտագործելու կամ ոգելից խմիչք խմելու դեպքում):

Մաշկի տարիքը

Մարդու տարիքը շատ հաճախ ուղղակի կապ ունի մաշկի արտաքին խնդիրների հետ: Օրինակ, երիտասարդը հաճախ բողոքում է սեւ կետիկներից (կոմեդոն), ակնեներից եւ պզուկներից, որոնք ճարպագեղձերի ավելորդ արտադրության հետեւանք են: Կամ, 25-ից բարձր տարիք ունեցողի մաշկը համարվում է հասուն մաշկ, որը, սակայն, ունի բավարար առաձգականություն, կոլագենի եւ էլաստինի առողջ շերտեր եւ մկանային ամուր կառուցվածք: Էսթետիսիանը մաշկին նայելով ու այն շոշափելով, տեսնելով նրա տեսքը, դեֆեկտները, կնճիռները եւ առաձգականությունը, պետք է կարողանա կռահել տվյալ մարդու տարիքը:

Հասուն մաշկ

Բարձր տարիք ունեցող մարդկանց մաշկային փոփոխությունները սերտ կապ ունեն հորմոնային փոփոխությունների հետ: Տարեց մաշկն ունի հետեւյալ առանձնահատկությունները.

– Ճարպագեղձերի ու քրտնագեղձերի աշխատանքը նվազում է, եւ, հետեւաբար, մաշկը չորանում է:
– Մաշկի էլաստինի շերտերը գնալով կորցնում են իրենց առաձգական հատկությունը:
– Կոլագենի շերտերը քայքայվում են, եւ կնճիռներ են հայտնվում մաշկի վրա:
– Մաշկի վերին շերտի (էպիդերմ) աճը դանդաղում է, հետեւաբար` մաշկը բարակում է, եւ երբեմն դրա հետեւանքով նկատելի են դառնում մազանոթները:
– Մազանոթները լայնանում կամ պատռվում են, հատկապես՝ քթի կողքերում եւ այտերի վրա:
– Մկանների թուլացումով՝ գնալով թառամում է դեմքը:
– Գնալով պակասում է մաշկի տակի ճարպը եւ այն պահպանող հյուսվածքները, եւ հետզհետե ավելի տեսանելի են դառնում ոսկորները:
– Արյան շրջանառությունը դանդաղում է, որի հետեւանքով խանգարվում է մաշկի սնուցումը: Հետեւաբար` մաշկը դեղնում է:
– Պակասում է մաշկի նյութափոխանակությունը (մետաբոլիզմ), որի հետեւանքով արագ չի արտահանվում բջջային արտաթորանքը, եւ դեմքն այտուցված տեսք է ունենում:
– Մաշկի վրա երեւան են գալիս պիգմենտացիաներ:

Տարիքի առաջացումով կարող են երեւան գալ նաեւ այլ հատկություններ, որոնք մաշկի ծերացման հետեւանք չեն համարվում, սակայն տարիքի հետ են կապված.

– Խալերը կարող են ավելի մեծանալ:
– Կարող են ավելանալ թելի պես փոքր գորտնուկները:
– Դեմքի որոշ հատվածների վրա մազակալումներ են նկատվում:
– Աչքերի շուրջ կարող են հայտնվել մուգ շրջանակներ կամ այտուցվածություն:

– Մաշկի կշռի 1/8-ը մաշկն է, որը մոտավորապես 1,5 քառ. մետր է (նայած մարմնի)։ Մաշկի ամենաբարակ մասը 0,05 մմ հաստություն ունի, իսկ ամենահաստ հատվածներն են` բռան մեջը եւ ոտքի տակը, շուրջ 5 մմ։ 

– Յուրաքանչյուր 5 օրը մեկ մենք կորցնում ենք մեր մաշկի մակերեսից մի լրիվ շերտ։ Տան փոշու 80 տոկոսը մաշկի մեռած բջիջներն են…

– Մաշկի կանխահաս ծերացումից խուսափելու համար տարվա բոլոր եղանակներին պետք է արեւապաշտպանիչ նյութեր օգտագործել։ 

– Մաշկի ճիշտ մերսումը նաեւ լավացնում է արյան շրջանառությունը, հետեւաբար` բջիջների սնուցումը եւ թթվածնի ընդունումը կատարվում է լիարժեք։ 

– Արեւի վնասակար ճառագայթներն ուժեղանում են առավոտյան 11-ից մինչեւ ժամը 15.00-ն։ Հետեւաբար` հատկապես ամռանն այդ ժամերին պետք է խուսափել արեւի տակ լինելուց։ Արեւի վնասակար ճառագայթների ազդեցությունը նկատելու համար ձեռքի մաշկը համեմատեք մարմնի՝ հագուստով ծածկվող որեւէ այլ հատվածի մաշկի հետ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթը թափանցում է մինչեւ ջրի 1 մետր խորքը։ Հետեւաբար, լողալուց եւս պետք է օգտվել արեւապաշտպանիչ քսուքներից։ Դրա համար գոյություն ունեն ջրակայուն արեւապաշտպանիչներ։ 

Ձվի դեղնուցով դիմակ

Չոր մաշկ ունեցողները կարող են օգտվել այս դիմակից: Ձվի դեղնուցը յուղ եւ խոլեստերին է պարունակում, եւ ճարպագեղձերի նվազ արտադրություն ունեցող մաշկերի համար օգտակար է: Այս դիմակը պատրաստելու համար 1 ձվի դեղնուցին ավելացրեք մի քանի կաթիլ խնձորի քացախ եւ մի քանի կաթիլ նուշի, զեյթունի կամ արեւածաղկի ձեթ: Դիմակը կարող եք մաշկի վրա պահել մինչեւ 20 րոպե, այնուհետեւ այն մաքրեք ջրով կամ վարդաջրով թրջած բամբակով:

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025